silvaՀունվարի 26-ը Սուրբ Սարգսի` սիրահարների տոնն է: Մինչ դուք անհաբեր սպասում եք այդ օրվան` «Զարուհին» այդ առթիվ մի քանի հարց ուղղեց երգչուհի ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:

- Ի՞նչ կարեւորություն ունի Սուրբ Սարգսի տոնը Ձեզ համար:

- Սիրում եմ հայկական`մանավանդ եկեղեցական տոները: Ուրախ եմ, որ կա նման բարի ավանդույթ , որն օգնում է մեր երիտասարդներից շատ շատերին գտնել իրենց երկրորդ կեսին: Եթե անգամ չեն գտնում, ապա այդ օրվա հետ մեծ հույսեր են կապում:

- Իսկ երբեւէ կերե՞լ եք աղի բլիթ:

- Այո, համարյա ամեն տարի կերել եմ, սակայն արթնանալուց հետո երբեք չեմ հիշել Նրա դեմքը:

- Որեւէ անակնկալ սպասո՞ւմ եք այդ օրը:

- Ինձ համար հաճելի է մատուցել եւ ստանալ անակնկալներ` երկրպագուներիս կողմից: Ասեմ, որ մինչ օրս անակնկալների պակաս չեմ զգում:

- Ի՞նչ կմաղթեք միայնակ սրտերին, ինչպես նա Ձեզ:

- Միայնակ սրտերին կխնդրեմ չշտապել և ապագայում ճիշտ ընտրություն կատարել: Եթե անգամ սիրո հուրը մի փոքր ուշ է տաքացնում իրենց սրտերը ուրեմն ի վերուստ այդպես է տրված: Թող հավատացած լինեն, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ժամանակահատվածում նրանք հանդիպելու են իրենց երկրորդ կեսին եւ ասելու են «Վերջապես ես գտա քեզ իմ սեր»:

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ