livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

haykԵրգիչ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎԸ կրկին հայրենիքում է, սակայն շատ շուտով կլքի Հայաստանն ու մշտական բնակություն կհաստատի Գերմանիայում, որտեղ ապրում է իր նշանածը: Թե ի՞նչ ծրագրեր ունի երգիչը եւ արդյո՞ք Գերմանիայից վերադառնալով չի փոխել որոշումը, “Զարուհին” պարզեց վերջինիցս:

- Հա՛յկ, փաստորեն, պատրաստվում եք լքել նաեւ շոու-բիզնե՞սը:

- Չեմ կարող հաստատ ասել՝ կլքեմ, թե՝ ոչ, համենայն դեպս, Գերմանիայում էլ եմ ուժերս փորձելու: Արդեն նախնական պայմանավորվածություն կա գերմանական մի քանի ռեժիսորական ընկերությունների հետ: Նրանց ուղարկել եմ իմ երգերը եւ դրական արձագանք եմ ստացել: Երբ լինեմ Գերմանիայում, արդեն իրենց հետ մանրամասն այդ ամենը կքննարկեմ: Եթե Տա Աստված ու ամեն ինչ լավ լինի, այնտեղ կփորձեմ ինչ-որ բան անել:

- Ամեն դեպքում, Ձեր ապագան Հայաստանի հետ չե՞ք կապում:

- Բնականաբար, ոչ:

- Ինչո՞վ է պայմանավորված:

-  Հայստանում, ինձ թվում է, երգելու հետ կապված ինչ-որ պետք էր արվել է: Հաստատ, ինչ-որ գլոբալ փոփոխությունների պատրաստ չեմ դիմել: Ինչ ոճի մեջ հնարավոր էր՝ երգել եմ, իսկ ռեփ, միանշանակ, չեմ երգելու, ռոք՝ առավել եւս: Այնպես որ, ինձ թվում է, այստեղ էլ անելիք չունեմ: Այսինքն՝ այնպիսի անելիք չունեմ, որով կարող եմ ապշեցնել հայ հանդիսատեսին:

- Իսկ գերմանաբնակ հանդիսատեսին կա՞ ինչ-որ բան, որով կապշեցնեք:

- Ասեմ, որ հենց գերմանացիները, իմ “Սիրո տողեր” երգը շատ սիում են ու նաեւ այն փորձում են թարգմանել գերմաներեն, որպեսզի իմաստը հասկանան: Սա նշանակում է, որ եթե իմ երգը օտարազգի ներկայացուցիչները լսելով հավանության են արժանացնում, ուրեմն՝ այդ ոճի մեջ բավականին ամրապնդված եմ: Դանդաղ երգելը իմ ամենասիրված ոճն է, ինչպիսին հենց “Սիրո տողեր” երգն է: Իսկ Գերմանիայում ավելի շատ դանդաղ երգեր են սիրում կամ ինչ-որ ակումբային երաժշտություն: Այդ ոճի մեջ էլ ունեմ երգեր ու ինձ համար ավելի հեշտ կլինի: Տա Աստված, եթե լեզուն էլ կարողանամ շատ շուտ սովորել, ուրեմն՝ ամեն ինչ շատ լավ կլինի: Համենայն դեպս, Գերմանիայում այնպես չէ, որ ծանոթ-բարեկամ տարբերակն է գործում: Այնտեղ, կարելի է ասել, ամեն ինչ արդար է: Եթե ինչ-որ մեկի մեջ պոտենցիալ են տեսնում, ապա անպայման ինչ-որ բանով օգնում են: Ասեմ, որ գերմանական շոու-բիզնեսում բավականին շատ օտարերկրյա երգիչներ կան:

- Իսկ հնարավո՞ր է Ձեզ տեսնենք գերմանացի կամ օտարերկրյա երգիչների հետ զուգերգ կատարելիս:

- Աստծուց առաջ չընկնեմ, բայց ոտքս երբ ընկնի Գերմանիա, ամեն ինչ կանեմ, որ դրան էլ հերթ հասնի: Ամեն դեպքում, այնտեղ այնքան շատ նախագծեր կան, որտեղ կարող ես քեզ ցույց տալ: Անպայման ինչ-որ մի նախագծի մեջ կընդգրկվեմ եւ կմասնակցեմ ու, ինձ թվում է, այդ արձագանքները Հայաստան նույնպես կհասնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ հետաձգվում է Հայկ Կասպարովի եւ Կարմեն Լուիզայի հարսանիքը եւ ինչո՞ւ նորանշանվածները չեն տոնի իրենց Տրնդեզը (Տեառնընդառաջ), կարդացե՛ք “Զարուհի” կանանց հանդեսի փետրվարյան համարում

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում