livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

kinoG՛Զարուհու՛ հետ զրույցում դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ խոսելով օրերս ՛՛Մոսկվա՛՛ կինոթատրոնում կայացած ՛՛Գարեգին Նժդեհ՛՛ ֆիլմի մասին ասաց, որ ինքն առաջին անգամ է մեծ էկրանին ներկայանում հայ  հանդիսատեսին: Նշենք, որ ֆիլմում Արմենը ներկայացել է գրագիր Խորենի դերում:

՛՛Ֆիլմը միանշանակ կայացած է: Եվ դա միայն իմ կարծիքը չէ: Այդ մասին կփաստեն  ֆիլմի ցուցադրությանը եկած բոլոր ներկաները:  Շնորհավորում եմ ֆիլմի ստեղծագործական, տեխնիկական ողջ կազմին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որեւէ կապ են ունեցել ֆիլմի ստեղծման հետ,  չարչարվել են՝ չխնայելով ոչինչ՛՛,- նշեց Ա.Մարգարյանն ու հավելեց, որ ֆիլմի ծնունդն իր համար նույնացվում է երեխայի լույս աշխարհ գալու հետ: Իր իսկ խոսքերով, երեխան շատ առողջ է ծնվել, ինչն էլ իրեն շատ ոգեւորում է:

Մարգարյանից հարցրեցինք, թե ի՞նչ կարծիք ունի համացանցում, սոցկայքերում ֆիլմի շուրջ ծավալված տարաձայնությունների մասին, վերջինս հետեւյալ կերպ մեկնաբանեց. ՛՛Այսպես ասեմ, ֆիլմի ցուցադրության առաջին իսկ վայրկյանից մինչեւ վերջին վայրկյանը բոլոր ասեկոսեները, որոնք շրջանառվում էին  համացանցում, հօդս ցնդեցին: Իմ կարծիքով, ֆիլմը չդիտած որեւէ մեկնաբանություն թողնելը սխալ է: Մի քիչ կոպիտ օրինակ բերեմ. նույնն է, թե՝չիմանամ ի՞նչ բան է մանդարինը, բայց գնամ ու քարոզեմ մարդկանց, որ մանդարինը շատ վատ բան է՛՛:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

# EllRomy 2019-09-29 00:10
Where Can I Find Avanafil Cheaper viagra cheap isotretinoin accutane with free shipping
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում