livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

derasan1"Գարեգին Նժդեհ" ֆիլմում Դարդոտի դերում ներկայացած դերասան՝ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ եւս զայրացած էր սոցկայքերում ֆիլմի շուրջ ծավալած տարաձայնություններից եւ հատկապես վիրավորական բնույթի մեկնաբանություններից: Դերասանի խոսքերով, բացակայում էր առողջ քննադատելու մշակույթը.

"Քննադատությունների մեծամասնությունը անձնական բնույթի էին: Գրագետ չէր, լուրջ չԷր: Այդ ամենի միակ լավ պատասխանը ֆիլմի ցուցադրությունն էր: Շատ մարդիկ հասկացան, որ սխալվել են ու ներողություն խնդրեցին": Ա.Նավասարդյանը ֆիլմը հաջողված համարեց. "Ուրախ եմ, որ Հայաստանում նկարահանվեց "Գարեգին Նժդեհ" ֆիլմը: Հպարտ եմ, որ աշխատեցի ֆիլմի ստեղծագործական կազմում, որի հետ արդեն աշխատելու փորձ ունեցել եմ: Ստեղծագործական կազմը ինձ համար հարազատ էր",- նշեց Արմանը: 
Հետաքրքրվեցինք, թե արդյոք ֆիլմում եղել են հնարքներ, որոնցից ինչ-ինչ պատճառներով ստիպված է եղել հրաժարվել, դերասանի պատասխանը հետեւյալն էր. "Ոչ, նման բան չի եղել, թեպետ ծանր քաշ ունեմ, բայց այն ինձ չի խանգարում պահանջվող այս կամ այն հնարքն անելու համար: Աշխատում եմ լինել, ինչպես ասում են,"ֆորմայի" մեջ":

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում