livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

 anjik2013թ. հունվարի 31-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի դերասանուհի Անժելա Սարգսյանի ՙտղամարդու՚ քրեական գործի հերթական՝ երկրորդ փուլը: Դատաքննությունն այս ատյանում, հավանաբար, նույնպես ամբողջությամբ կընթանա փակ դռների հետեւում:

Ընթերցողին տեղեկացնենք, որ քրեական ՙպոռնո՚ այս գործի ՙնյութական՚ մանրամասներին, այն է՝ գործով տուժողներ ճանաչված Անժելա Սարգսյանի ու նրա նախկին ամուսնու, գործով մեղադրյալ Կարեն Արայանի եւ, ըստ գործով վկա Մարինա Արայանի՝ ՙչբացահայտված՚ այլ անձանց մասնակցությամբ պոռնոլուսանկարներին համացանցի միջոցով հանրությունը մանրամասնորեն տեղեկացված էր եղել իրավապահներից ու դատարանից շատ ավելի շուտ: Այնպես որ, Առաջին ատյանի դատարանի դռները փակելու նպատակահարմարությունը միանշանակ չի ընկալվել ոչ միայն հանրության, այլեւ դատավարության մասնակիցների կողմից:

Միաժամանակ, թե արդարադատության բարոյական տեսակետից եւ թե գործի լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննության, ավելի ճիշտ՝ վերաքննության համար, փակ դատական նիստ նշանակելու մասին որոշումը հուսադրող է, քանի որ այն ենթադրում է, որ դատական վերադաս ատյանը, այնուամենայնիվ, կանդրադառնա այդ լուսանկարներին, ուշադրությամբ կզննի լուսանկարները եւ կբացահայտի սեքսուալ այդ հեղափոխության բոլոր մասնակիցներին:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը Կարեն Արայանին մեղավոր էր ճանաչել Անժելա Սարգսյանի վերաբերյալ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեջ: Նկատի ունենալով, որ Հայաստանում՝ հակառակ որոշ հասարակական կազմակերպությունների ¥մասնավորապես՝ ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚¤ համոզմունքների, թե մարդ-արարածի ինտիմ օրգանները իրավունք ունեն հանրային մենախոսության, դեռ  սեքսուալ հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների տարածումը հանդիսանում է բացառապես անձի իրավունքը, Կարեն Արայանը մեղադրվեց նաեւ անձնական եւ ընտանեկան գաղտնիքներ տարածելու համար:

Գործի մանրակրկիտ վերաքննումը, ըստ իս, անհրաժեշտ է նաեւ այն առումով, որ Առաջին ատյանի դատարանը չի պարզել, թե ում շահերից էր բխում Ա. Սարգսյանի վերաբերյալ  պոռնոլուսանկարների լայն հրապարակումը: Մենք, լրագրողներս ու իրավապաշտպաններս, բարեբախտաբար կամ ավաղ, դատարան չենք, հետեւաբար իրավասու ենք միայն կարծիքներ հայտնել փաստերի մասին եւ ... փաստել, որ դրանք փաստ են: Փաստերից մեկն այն է, որ դատավարության ժամանակ պաշտպանության կողմը հավանական էր համարել ՙԿյանքի խոսք՚ աղանդի շահագրգռվածության առկայությունը սույն գործի ընթացքի եւ ելքի վերաբերյալ: Փաստ է նաեւ այն, որ աղանդավոր այդ կազմակերպությունը, եթե ոչ դատարանում, ապա հրապարակայնորեն ստել էր, թե իրենք չունեն եւ չեն ունեցել Անժելա Սարգսյան անդամ...

Կարճ ասած. հանցագործությունը ոչ միայն չի կարելի համարել բացահայտված, այլ պետք է փաստել, որ իրավապահներն ու դատարանը ջանք ու եռանդ չէին խնայել, որ այն չբացահայտվի:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում