livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

teatrԵրեկ Նարեկացի արվեստի միության կենտրոնում «ԷՊՍԻԴՈՆ» թատերախմբի ներկայացուցիչները հավաքվել էին, որպեսզի նշեն թատերախմբի տարեդարձը: «Իրավունք»-ի հետ զրույցում նորակազմ թատերախմբի գեղարվեստական ղեկավար, դերասան, ինչպես նաեւ հիմնադիր ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց, որ «ԷՊՍԻԴՈՆ»-ը հիմնադրվել է 2012թ.-ին` 3 համախոհների ջանքերով՝ Արմեն Սարգսյան, Արթուր Մակարյան, Լիանա Ավետիսյան: «ԷՊՍԻԴՈՆ» -ը ստեղծում է ներկայացումներ, որոնցում ձգտում է համադրել խոսքի, շարժման եւ երգեցողության տարրերը:

Առայժմ թատերախմբի խաղացանկում, ըստ Ա. Սարգսյանի,  կա մի քանի ներկայացում, որոնցից «Վոյիցեկ» մյուզիքլն է, որ երիտասարդներին հաջողություն է բերել: Վերոնշյալ ներկայացումը խաղացվել է երեւանյան տարբեր բեմահարթակներում: «ԷՊՍԻԴՈՆ»-ը բեմադրել է նաեւ «Մոռացված հողը» ներկայացումը:

Ա. Սարգսյանի փոխանցմամբ՝ թատերախումբը ձեռնամուխ է եղել իրականացնել երեք մշակութային նախագիծ. թատերական շքերթ, վարպետության դասընթաց, որին աջակցել է Հայաստանի թատերական գործիչների միությունը, հանդիպումներ ճանաչված հայ դերասանների, ռեժիսորների հետ:

Խոսելով նորաստեղծ թատերախմբի մասին՝ Ա.Սարգսյանը փաստեց, որ թատերախմբի ներկայացուցիչները էնտուզիաստներ են, ներկայանալու խնդիր ունեն, չկա համապատասխան տարածք. «Եթե բոլորից անկախ ես աշխատում, ապա պետք է հանդիսասրահ վարձակալես, իսկ վարձակալելու համար պետք է վարձավճար ունենաս: Վարձավճար ունենալու համար էլ պետք է տոմսեր վաճառես, իսկ դա մեր պարագայում խնդիր է, քանի որ այդքան էլ հայտնի չենք… Դա է հիմնական պատճառը, որ շատ քիչ ենք ներկայացումներով հանդես գալիս»:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում