livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

anjelaԱյսպիսի եզրակացությանն է հանգեցնում այն, որ վերադաս դատարանը՝ երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, քրեական գործի վերաքննությունը իրականացրեց վճռաբեկության կարգով: Վերջինս նշանակում էր, որ դատարանը տրամադրված չէր եղել անդրադառնալու վերաքննիչ բողոքում ներկայացված այն փաստերին, ըստ որի գործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում, առաջին ատյանի դատարանում թույլ էին տրվել դատավարական կոպիտ խախտումներ...

Հասկանալի է, որ նման տրամադրությունների առկայության դեպքում դատարանը շատ ժամանակ չէր ՙխլի՚ ամբաստանյալ Կարեն Արայանից. դատաքննությունը տեւել էր շուրջ 1 ժամ, իսկ խորհրդակցական սենյակում դատավորները անց էին կացրել ընդամենը 15-20 րոպե:

Թե ի՞նչ արժե մարդու ճակատագիրը եւ արդարադատությունը հայրենական դատարաններում՝ քննարկման առարկա դառնալ չի կարող, եւ այդ հարցի վերաբերյալ հանրության համոզմունքը կայուն է ու հիմնավորված: Սակայն, բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու վերաքննությունը նույնպես իրականացվեց փակ դռների հետեւում. չէ որ դատարանը արդեն իսկ որոշել էր, որ հանցագործության որեւէ փաստ, հանգամանք, տուժողների ՙընտանեկան՚ եւ պոռնո դրվագները դատական հետազոտման առարկա չէին դառնալու:

Գործով տուժող ճանաչված Անժելա Սարգսյան-Ղազար Ավետիսյան ՙընտանեկան՚ զույգը վերաքննությանը չէր մասնակցում:     

Եվ այսպես, սպասում ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի պատճառաբանություններին: Հիշեցնենք, որ օրենքը պահանջում է, որպեսզի վերաքննիչ դատարանը իր որոշման պատճառաբանական մասում հատ-հատ անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված հիմքերին: Ենթադրենք, որ դատարանը չի շրջանցի օրենքի այդ պահանջը: Այդ դեպքում, անգամ ենթադրել հնարավոր չէ, թե ինչպես է հիմնավորվելու դատարանի անտարբերությունը, օրինակ, այն փաստին, որ առաջին ատյանի դատարանը գրեթե խոստովանել էր, որ գիտակցաբար գնում է անմեղության կանխավարկածի խախտմանը:

Չէ, ճիշտ չասեցի. ենթադրել, այնուամենայնիվ, կարելի է, քանի որ իրավաբանորեն ՙխորիմաստ՚՝  ՙքննությունը իրականացվել է լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ՚ ձեւակերպումը, դեռեւս մեր արդարադատության միակ փաստարկն է, թե հայրենական Ֆեմիդան ունի անկախ, ներքին համոզմունք:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում