arame1Բազմաթիվ դեռահասների կողմից սիրված, <<բոյով, բուսաթով, սիրուն>>  տղեն՝ ԱՐԱՄԵՆ, պարզվեց՝ նշանվել է: Արդեն հայտնի, որ նրա ընտրյալը՝ երգչուհի ԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ է:

Բնականաբար, երգիչն այս մի քանի օրերի ընթացքում իր ֆեյսբուքյան էջում բազմաթիվ շնորհավորական, ինչպես նաեւ մեղադրական նամակներ է ստացել: Այս առիթով Արամեն անկեղծացել է. << Շատ շնորհակալ եմ մաղթանքների համար:  Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հասկանում եւ հարգում են իմ ցանկությունը՝ չխոսել անձնական կյանքի մասին: Իսկ ինչ վերաբերում է իմ աշխատանքներին, այն շարունակում է մնալ նույնքան մատչելի, ինչպես  եղել է: Սիրով, ձեր Արամե>>:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ