livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

1Պարզվում է, որ եւս մի գեղեցիկ աստղային զույգ է ձեւավորվել:  Հաղորդավարուհի ԿԱՐԻՆԱ ԴԱՆԵԼՅԱՆԸ նշանադրվել է ֆուտբոլիստ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ (Tigran Var) հետ:

Նշենք, որ ինչպես մեզ հաջողվեց “Ֆեյսբուք” սոցիալական ցանցից պարզել, Կարինայի նշանադրության զգեսը պատրաստել է դիզայներ Մանուկ Ալեքսանյանը (Manch): Վերջինս ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր թողել. “Շատ ուրախ եմ, որ Կարինան իր նշանդրեքին, հենց ընտրեց իմ զգեստը, շնորհավորում եմ եւս մեկ անգամ”: Զարմանալիորեն, ի տարբերություն շատ շատերի, հայտնի հաղորդավարուհին իր անձնական կյանքը հնարավորինս գաղտնի է պահում եւ այսօր թեպետ ֆեյսբուքյան իր էջը  ողողված է շնորհավորանքներով, սակայն նշանադրության արարողության մանրամասները դեռեւս հետաքրքրասեր հանրությանը հայտնի չէ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Կարինան գտել է իր իդեալին, մենք վերհիշեցինք նրա հետ ունեցած մեր վերջին հարցազրույցը: Ի պատասխան այն հարցի, թե ո՞րն է տղամարդուայնիդեալը, ումպատրաստեքնվիրվելողջկյանքում, Կ.Դանելյանը նշել էր.

- Առաջին նախապայմանն այն է, որ տղամարդը պետք է ինձանից խելացի լինի: Եթե նույնիսկ ինձանից խելացի չէ, ապա պետք է այնքան խորամանկ լինի, որ ես հանկարծ գլխի չընկնեմ դրա մասին: Նա պետք է ինձնից ուժեղ լինի ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, որովհետեւ, երբ 2կին լինելով հանդերձ՝ օրվա ընթացքում շատ անախորժությունների ես հանդիպում եւ կարողանում ես բոլոր խնդիրները լուծել, ապա օրվա վերջում ուզում ես լինել մի տղամարդու հետ, ով քեզանից ուժեղ է, եւ կարող ես քեզ թույլ տալ լինել թույլ: Ցանկացած ուժեղ կին ուզում է, որպեսզի իր տղամարդու հետ իրեն թույլ զգա: Սիրում եմ ուղիղ տղամարդկանց, որոնք խնդիրները լուծում են առանց դես ու դեն ընկնելու ու ամեն ինչ դեմքին են ասում, քանի որ ես ինքս էլ այդպիսին եմ: Չնայած թե՛ աշխատանքային, թե՛ ընկերական շրջապատում երբեմն տուժում եմ իմ այդ բնավորության պատճառով: Տղամարդը չպետք է ստի, որովհետեւ դա ստոր, թույլ, վախկոտ մարդու բնավորություն է: Ցանկանում եմ, որ այս գծերով օժտված լինի իմ տղամարդը:

Քիչ թե շատ ճանաչելով սկզբունքային հաղորդավարուհուն` կարելի է ենթադրել, որ հենց այս հատկանիշներով է օժտված վերջինիս նշանածը: Իսկ մեզ մնում է միանալ բազում շնորհավորանքներին նորանշանվածներին մաղթելով՝ սեր, երջանկություն եւ քաջառողջություն:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում