livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

 

«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԿԱՄ ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ» ԵՐԳԸ

 

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի մասին գիտեն շատերը, գիտեն նաեւ, որ այս խաղը պահանջում է բարձր ինտելեկտ եւ մակարդակ, հետեւաբար, ամեն մեկը չի կարող հայտնվել սեղանի շուրջ: Մեկուկես տարի առաջ «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսեց ցուցադրել խաղի հայկական տարբերակը` հայ ազգի ինտելեկտուալ մարդկանց մասնակցությամբ: Հայաստանյան յուրաքանչյուր խաղի ժամանակ պարտադիր կարգով երաժշտական դադար է լինում, որի ընթացքում որեւէ երգիչ կամ երգչուհի կատարում է որեւէ երգ: Վերջերս երաժշտական դադարի ժամանակ երգեց Սիլվա Հակոբյանը` կատարեց մի երգ, որում կան նման տողեր: Մեջբերում եմ. «Լույս, լույս, լույս, լույս, լույսս վճարել եմ, գազ, գազ, գազ, գազ, գազս վճարել եմ»: Հետո էլ լույսին եւ գազին փոխարինման է գալիս ջուրը: Թե ինչ կապ ունի տնային տնտեսուհիների սրտից բխող երգը բարձր մակարդակով խաղի հետ, եւ թե ինչ էր մտածում Սիլվա Հակոբյանը այդ երգն ընտրելիս, չենք կարող ասել: Բայց մի բան հաստատ է. հայաստանյան խաղի կազմակերպիչները լուրջ չեն վերաբերվում կազմակերպչական հարցերին: Ի դեպ, նշեմ, որ այս երգը գրված է հրեական հարսանիքների ժամանակ հնչող շատ հայտնի մի երգի մոտիվների հիման վրա, որն օգտագործվել է Լուի դե Ֆյունեսի «Նա կպարի» ֆիլմում: Թերահավատորեն վերաբերվողները կարող են դիտել եւ անձամբ համոզվել: Եվս մեկ ապացույց, որ «copy past» անելն ավելի հեշտ է, քան սեփական տաղանդը օգտագործելը: Եվ այս ամենով հանդերձ` Սիլվա Հակոբյանը ինտելեկտուալ խաղի ժամանակ այնպիսի գոհունակությամբ ու երջանիկ դեմքով էր երգում, ինչպես, ասենք, արվեստից հասկացող որեւէ երգիչ կամ երգչուհի կկատարեր Կոմիտաս կամ Սայաթ-Նովա: Տպավորությունն այնպիսին էր, որ երգչուհին տեղյակ չէր, թե որտեղ է եւ ինչ երգ է կատարում: Այս ամենից հետեւություն անելով` կարելի է ասել, որ շուտով կհնչեն «լվացքս փռել եմ, հատակը մաքրել եմ» եւ այլ կենցաղային գործերի մասին պատմող «երգեր»... Ու երեւի թե զարմանալի էլ չի լինի, որ մեր երգիչ-երգչուհիները շատ մոտ ապագայում Հայաստանը Եվրոպայում կներկայացնեն «աղբը թափելու» մասին պատմող մի երգով:

ԷԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ

{smooth-scroll-top}

 

ԵՐԳՉՈՒՀՈՒ ՆՈՐ ՍԱՆՐՎԱԾՔԸ

 

Վերջերս երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Հասմիկ Կարապետյանը սանրվածքային փոփոխություններ են արել: Նախ Հասմիկը, ապա Քրիստինեն եթերում անակնկալ հայտնվեցին կառե կտրվածքով, ինչը հերթական անգամ խոսակցությունների առիթ հանդիսացավ: ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ նախ ասաց. «Նոր սանրվածքս նվիրել եմ Արման Հովհաննիսյանին»: Ապա շտապեց տեղեկացնել. «Անձնական թեմաներ չկան, քանի որ առաջին հերթին ես եւ Արմանի կինը լավ ընկերուհիներ ենք, եւ հետո` այդ առումով այլ կարգի խոսակցություններ չեն կարող լինել, որովհետեւ մենք ընտանիքներով էլ ենք մտերիմ: Բայց եղավ հետաքրքիր բան: Արմանն ասաց, որ իր համերգի համար մի քանի կադր պիտի նկարահանվի, եւ ես պետք է հարցազրույց տամ: Այդ օրը գնացի եւ վարսավիրիս ասացի. «Վե՛րջ, Արմանի մասին խոսելիս ես պիտի լինեմ նոր սանրվածքով, կտրե՛ք իմ մազերը»:

Իսկ այն խոսակցություններին, թե Քրիստինեն Հասմիկին տեսնելուց հետո է որոշել փոխել սանրվածքը, երգչուհին այսպես արձագանքեց. «Իսկ երբ Ռիհաննան կտրեց մազերը, իրենից հետո էլ ո՞վ կտրեց. դա չե՞ն ճշտել: Քաղաքի կեսը կառե մազերով է: Իհարկե, դա շատ զվարճալի է, միշտ էլ հումորով ենք մոտեցել նման խոսակցություններին. դե՛, մեր ժողովուրդը հումորով է: Հասմիկին եւս շատ սազում է կառե կտրվածքը, ինքս շատ հավանում եմ նրան այդ սանրվածքով: Բայց, անկեղծ ասած, մազերս կտրելու ժամանակ չեմ էլ հիշել, որ Հասմիկի մազերը կառե է կտրած: Կարծում եմ` այս խոսակցությունը կապված է նրա հետ, որ վերջին շրջանում երկուսս էլ նույն  ծրագրում ենք աշխատում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

{smooth-scroll-top}

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում