livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

Model Scout ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ 2013 թվականը  սկսեց բուռն գործունեությամբ: Հենց տարեսկզբին պատրաստեց այս տարվա իր առաջին ֆոտոշարքը: Ի դեպ, լուսանկարիչը Վահե Մինասյանն է, որի հետ մոդելը բավական երկար ժամանակ է, ինչ համագործակցում է:davit1


“Ֆոտոնկարահանումները տեղի են ունեցել Հրազդանի կիրճում՝  Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հունվարի 6-ին՝ Սուրբ  Ծննդյան օրը”, - մեզ հետ զրույցում նշեց Դ.Ղարիբյանն ու հավելեց. “Ասում են՝ տարին ինչպես սկսես, այդպես էլ կգնա”:

 

- Ինչո՞ւ հենց Սուրբ Ծննդյան օրը:

- Նախ, որովհետեւ Սուրբ Ծնունդը բոլորիս համար ամենամեծ տոնն է, մյուս կողմից էլ այդպիսով արտահայտեցի իմ ներքին տրամադրությունն ու ուրախությունը: Ի դեպ, որպես կանոն ընդունված է ֆոտոնկարահանումները անցկացնել որեւէ երաժշտության ներքո, ըստ մոդելի նախասիրության, իմ պարագայում ինձ ուղեկցում էր եկեղեցու պատարագի երաժշտությունը, որն ինձ հոգեւոր մեծ բավականություն պատճառեց:

davit2

 

- Իսկ ի՞նչ է խորհրդանշում երկրագունդն ու բռնցքամարտիկի ձեռնոցը լուսանկարներում:

- Ձեռնոցները խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի ոգին, դժվարություններին դիմակայելու կամքը, իսկ երկրագունդը՝ այն, որ Սուրբ Ծնունդը նշում է ողջ հայությունը անկախ նրանից, թե որ երկրում եւ երկրագնդի որ անկյունում է  գտնվում:davit3

 

- Ինչո՞վ է պայմանավորված, որ բավական համարձակ ֆոտոշարքից հետո, որոշեցիք այսպիսի կերպարով հանդես գալ:

- Ես ինքս ոչ մի համարձակություն չեմ տեսնում: Շատ սովորական ֆոտոշարք էր: Սպորտ դահլիճում՝ պարապմունքներից հետո, ուղղակի որոշեցի մարմինս տեսնել կողքից…davit4davit5davit6

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում