livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

emoՃանաչված մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ երեկ վերադարձել է հերթական ճանապարհորդությունից  եւ այս անգամ հանրությանն է ներկայանում իր նոր մարսելյան ֆոտոշարքով:

- Էմիլ, ի՞նչ տվեց այս ճանապարհորդությունը եւ այս անգամ ինչպիսի՞ վայրերում եղաք:

- Մեկնել էի Վենեցիա, Փարիզ, Մարսել: Ճամփորդությունս հետաքրքիր էր, ինչպես միշտ, արկածներով լի: Չնայած այն հանգամանքին, որ մի փոքր հիվանդացել էի, հասցրեցի եւս մեկ անգամ վայելել ու հիանալ եվրոպական այս գեղեցիկ քաղաքների բազմահարուստ մշակույթներով եւ պատմությամբ:

- Բացի ֆոտոշարքից, էլ ի՞նչ հասցրեցիք անել արտասահմանում:

- Հասցրեցի ոտքի տակ տալ վենեցիական ռոմանտիկ փողոցները, շատ խորհրդավոր շունչ կար իտալական այդ փոքրիկ ջրերով ողողված քաղաքում: Սիրեցի այդ մթնոլորտը, որը նոր մուսաներիս համար լավագույն վայրերից մեկը դարձավ: Շատ եմ այնտեղ նավերով տեղափոխվել: Եղա Սուրբ Ղազար կղզում, որտեղ զգում էի հայկական շունչը եւ մեր հետքը: Դե Փարիզում առաջին անգամ չէի, ու չնայած ցուրտ եղանակին, հասցրեցի նորից շատ հիշարժան ու տեսարժան վայրերում լինել, որոնք այդ սիրո քաղաքի խորհրդանիշներն են

համարվում:emil2

- Հաջորդ ճանապարհորդությունը ո՞ր ուղղությամբ կլինի:
- Իհարկե, արդեն հետ գալու ճանապարհին մտովի գծագրում էի հաջորդ ճանապարհորդությունս: Հավանաբար, կմեկնեմ Թայլանդ, քանի որ ուզում եմ նոր արժեքների, նոր համակարգի եւ շատ տարբերվող մենթալիտետի ու մշակույթի հետ բախվել:

emil3

- Իսկ ո՞ր երկրում կցանկանայիք մշտական բնակություն հաստատել:

- Սիրածս վայրերից, որտեղ եղել եմ ու կուզենայի հաստատվել Կորսիկան է, Մոնակոն: Չնայած  չգիտեմ, թե ապագաս ինձ ուր կտանի:

- Ինչո՞վ էր պայմանավորված, որ այս անգամ որոշեցիք մեկնել երգիչ Էռնեստ The Best-ի հետ:emil4

- Շատ ուրախացա, որ ճամփորդությանս ժամկետներն ու վայրը համընկան իմ մոտ ընկերոջ՝ Էռնեստի գործուղման հետ: Միասին շատ արկածներ ունեցանք, ու ոտքի տակ տվեցինք այն ամենն ինչը կարելի էր ու պետք էր տեսնել Փարիզում:

 

- Ո՞վ է ֆոտոշարքի հեղինակը եւ որտե՞ղ եք իրականացրել ֆոտոնկարահանումները:

 

- Ֆոտոշարքս նկարահանել եմ Մարսել քաղաքում: Այս քաղաքը դարձել է ինձ շատ հոգեհարազատ, հատկապես ստեղծագործական առումով եւ նոր նախագծերի ռեալիզացման հարցում: Լուսանկարիչը ֆրանսիացի Միշել Դյուպոնն է, ով բավականաչափ կրեատիվ մտքեր

ունի ու ինձ շատ հեշտ էր նրա հետ աշխատել, չնայած որ այդ օրն ունեի 39 աստիճան ջերմություն: Այս ֆոտոշարքն իմ ունեցած շարքերից առանձնանում է նրանով, որ նոր է թե՛ մոտեցումը, թե՛ ես այս կերպարում: “Fashionfactory” անունը կրող այս շարքը նկարահանվել է շատ հայտնի ֆրանսիական գործարաններից մեկում:

 

emil


 

- Դուք Ձեր  վերջին  ֆոտոշարքերը կազմակերպել եք արտասահմանում, ի՞նչն է պատճառը:

- Ես շատ համագործակցություններ եմ ունեցել հայ լուսանկարիչների հետ, քաջ ծանոթ եմ նրանց աշխատանքներին, բայց արտերկրում ունեցած համագործակցությունները նույնպես շատ արժևորում եմ իմ կյանքում:

emil5

- Առավել սկանդալային ֆոտոշարքերի ծրագրեր ունե՞ք առաջիկայում, թե՞, ամեն դեպքում, Ձեր ֆոտոշարքերը կլինեն

հայկական մենթալիտետին համահունչ:

- Սկանդալային ասելով՝ չեմ հասկանում ինչ ի նկատի ունեք, գուցե մե՞րկ լուսանկարվել: Կիսամերկ նկարահանվել եմ այստեղ՝ Արտյոմ Հարությունյանի հետ աշխատելով: Դա ներկերով ֆոտոշարքս էր, որ կոչվում է “Կյանքի գույներ”:
Միշտ էլ համարձակ եմ ու կրեատիվ, մտքերի ռեալիզացման կողմնակից: Սակայն երբեւէ չեմ արել ու չեմ անի այնպիսի աշխատանքներ, որոնք համահունչ չեն հոգուս: Սկանդալի հետեւից ընկած չեմ: Ինքս արվեստագետ եմ, իսկ արվեստը սահմաններ չունի:

emil1

 

- Հնարավո՞ր է, որ այս ասպարեզում հայաստանյան մասնագետները զիջում են արտասահմանյան մասնագետներին:

- Միշտ էլ սովորելու բան կա, և ամոթ չէ բնավ ձգտել արտերկրյա մասնագետնետներից ինչ-որ նոր բան վերցնել, որը կարող է ծառայել հայրենիքիդ ու ազգիդ: Ինչպես ասում են. “Век живи-век учись, дураком помрешь”.

 

- Հաշվի առնելով՝ որ այս տարվա Ձեր առաջին ֆոտոշարքն եք ներկայացնում, կարո՞ղ ենք ենթադրել, որ Էմիլ Մարկի

հաջորդ քայլը կլինի նոր պատմվածքի լուսընծայումը:

- Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց այն բոլոր մարդկանց համար, ովքեր սպասում են իմ հաջորդ գրական ստեղծագործությանը, ես մոտալուտ ապագայում անակնկալ ունեմ:emil6

 

- Այս տարի էլ ինչպիսի՞ նորություն սպասի Ձեզանից հանրությունը:

- Հիմա ես շարունակում եմ թե՛ իմ ստեղծագործական ուղին, թե՛ կրթական բացերս եմ փորձում լրացնել: Առաջ Աստված, թող յուրաքանչյուրն իր մեջ գտնի իր եւ իր հոգու միջեւ ներդաշնակություն: Երեկ եմ վերադարձել եւ արդեն պատրաստ եմ մտնելու հայկական թոհուբոհի ու աշխատանքային եռուզեռի մեջ:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում