livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

akteryՀայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով մարտի 6-ին, 7-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հանդես եկան ՌԴ դերասաններ ՏԱՏՅԱՆԱ ԱՐՆՏԳՈԼՑԸ եւ ԳՐԻԳՈՐԻ ԱՆՏԻՊԵՆԿՈՆ՝ հայ հանդիսականի դատին ներկայացնելով Ուիլյամ Գիբսոնի <<Երկուսը Ճոճանակին>> անտրեպրիզային ներկայացումը:

Ներկայացման հիմքում ռոմանտիկ պատմություն է, թե ինչպես երկու միայնակ սրտեր պատահական իրար են գտնում... Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանները փաստեցին, որ առաջին անգամ են գտնվում Հայաստանում: Գ.Անտիպենկոն ասաց, որ հայ արմատներ ունի, սակայն իրեն երբեւէ չի հաջողվել գալ Երեւան:

 
Խոսելով ներկայացման մասին, դերասանները ասացին. <<Մեր ներկայացման առաջնախաղը կայացել է 2012թ.-ի նոյեմբերին: Մենք հաջողությամբ այն ներկայացրել ենք, ինչպես Մոսկվայում, այնպես էլ տարբեր քաղաքներում: Սակայն ամեն անգամ խաղալուց, բնականաբար, հուզվում ենք, չգիտենք, թե ինչպես կընդունի հանդիսատեսը>>:
Տ. Արնտգոլցն ընդգծեծ, որ իրեն շատ հարազատ է Գիբսոնի այս գործը: Իր իսկ խոսքերով, պիեսը համամարդկային հարցեր է բարձրացնում: Հանդիսականին այն դուր է գալիս:

<<Զարուհու>>  հարցին, թե ինչի՞ց են հրաժարվում գերզբաղված գրաֆիկ ունեցող դերասանները, նրանց պատասխանը հետեւյալն էր.<<Միակ բանը, որից հրաժարվում ենք`բազմասերիանոց ֆիլմերն են: Այդքան ներվ եւ առողջություն չկա>>:


ՏԱՏՅԱՆԱ ԱՐՆՏԳՈԼՑԸ ծնվել է 1982 թվականին` Կալինինգրադում, դերասանների ընտանիքում: Հայրը` ՌԴ վաստակավոր արտիստ Ալբերտ Արնտգոլցը եւ մայրը` Վալենտինա Գալիչը Կալինինգրադի մարզային դրամատիկական թատրոնի դերասաններ են: 2003 թ.-ին Տատյանան ավարտել է Շեպկինի անվան Թատերական բարձրագույն ուսումնարանը: Երիտասարդ դերասանուհուն հաջողություն է բերել Վերա Պլոտնիկովայի դերը` <<Ջրհեղեղ>> ֆիլմում: Տատյանա Արնտգոլցը հաջողությամբ կերպավորել է մի շարք դերեր, ինչպես կինոֆիլմերում, այնպես էլ թատրոնում: Դերասանուհին մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող <<Սառցե շրջան-2>> հեռուստանախագծին: 

ԳՐԻԳՈՐԻ ԱՆՏԻՊԵՆԿՈՆ ծնվել է 1974 թվականին`Մոսկվայում, ինժեներների ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եւ ավարտել է Դեղագործական ուսումնարանը` դեղագործ-դեղագետ մասնագիտությամբ, սակայն, գրեթե, չի զբաղվել վերոնշյալ գործունեությամբ: 1999 թ.-ին ընդունվել է Շուկինի անվան Թատերական բարձրագույն ուսումնարան: 2003 թ.-ից <<Et cetera>> թատրոնի կազմում է: Դերասանին հաջողություն է բերել Անդրեյ Ժդանովի կերպարը` <<Սիրուն մի ծնվիր>> (<<Не родись красивой>>) հեռուստասերիալում: Գ. Անտիպենկոն մի շարք թատերական մրցանակների է արժանացել:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում