xristikԵրգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ օրերս կմեկնի ԱՄՆ:

Երգչուհին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հետեւյալ գրառումն է արել."Մի քանի օրից պատրաստվում եմ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ... մենահամերգիս նախապատրաստական աշխատանքները սկսելու համար: Ուզում եմ "Շնորհակալ եմ" խորագրով համերգային ծրագիրը ներկայացնել նաեւ նահանգներում ապրող մեր հայրենակիցներին: Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի",- գրել է երգչուհին եւ իր ֆեյսբուքյան ընկերներին մաղթել. "Բոլորիդ մաղթում եմ արեւոտ տրամադրությամբ գարնանային օրեր":

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ