livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

veraԿ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստուհի ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐՈՅԱՆԸ օրերս հաջողությամբ ներկայացավ Ա.Գրիգորյանի բեմադրած <<Ախ, այս ֆրանսիական հնարքները>> ներկայացման մեջ:

Դերասանուհին չէր հրաժարվել թատերական հնարքներից: Ներկայացման մեջ հանդես էր եկել կեղծամով ու հետաքրքիր դիմահարդարմամբ: Պնդում է, որ առանց այդ հնարքների, թատրոնը կկորցնի իր համն ու հոտը, մանավանդ, որ իր հերոսուհի` Մաթիլդան, ունի հետաքրքիր խառնվածք` փոքր-ինչ շինծու տիկին է. <<Այս կատակերգությունը երկար տարիներ եղել է մեր թատրոնի խաղացանկում: Ուսանողական տարիներին շատ անգամ եմ ներկա գտնվել այս ներկայացմանը: Այսօր պիեսի միանգամայն այլ տարբերակ է մատուցվում բեմից. նոր դերասաններ, նոր ռեժիսորական լուծումներ, նոր ասելիք>>:
Վ.Սարոյանը համոզված է, որ Բրիկեր Լասեգի ֆրանսիական կատակերգությունը կսիրի հայ հանդիսատեսը, քանի որ ներկայացման մեջ ինտրիգ կա, ինչպես նաեւ անսպասելի իրադարձություններ ու ավարտ:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում