livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

Մարտի 10-ի ուշ երեկոյան  27-ամյա մի կինը Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց  սպանել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին:

Վերջինս ոստիկաններին ցուցմունք տալիս նշել է, որ երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով ընկել հատակին, որի հետեւանքով մահացել է: Ավելին, չի զղջում իր արարքի համար, քանի որ ի սկզբանե էլ դեմ էր երեխայի ծննդին: Ոստիկանների այն հարցին, թե ով է երեխայի հայրը վերջինս նշել է, որ չգիտի:

Թե ինչն է ստիպել մորը սպանել իր նորածնին, մի շարք վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն` նա հոգեկան շեղումներ ունի եւ հենց այդ հողի վրա էլ սպանել է սեփական երեխային: Մյուս վարկածն այն է, որ կինը մարմնավաճառությամբ է զբաղվում, իսկ երեխան այդ գործունեության անցանկալի հետեւանքն էր:

Ոստիկանության մոտ կանգնած հավաստի աղբյուրների փոխանցմամբ իր նորածնին դաժանաբար սպանած մայրը ապրում է թեթեւաբարո կյանքով, որն էլ պատճառ է հանդիսացել, որ նրանից երես են թեքել բոլոր հարազատները, նույնիսկ ծնողները: Նույն աղբյուրների փոխանցմամբ չի բացառվում, որ սպանված նորածինը թեթեւաբարո կյանքով ապրելու անցանկալի արդյունքն էր, քանի որ նա, ինչպես մեր աղբյուրներին փոխանցել, երկարատեւ կապերի սիրահար չէ:

Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով(մոր կողմից նործին երեխայի սպանություն), հանգամանքները ճշտվում են:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում