livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թե՛համացանցում, եւ թե՛առօրյա կյանքում բուռն քննարկման թեման ՙՀայաստանի ձայնը՚ նախագծի ժյուրիի անդամներ Սոնայի եւ Արտո Թունջբոյաջյանի թեժ բանավեճն էր:

Պատճառը՝ մասնակիցներից Մերի Մնջոյանն էր, ընթերցողին արդեն հայտնի է բանավեճի ու լարվածության հիմքը: Տպավորությունն այնպիսին է, որ նախագծի մասնակիցներն այդքան թեժ ու լարված չեն պայքարում միմյանց դեմ՝ նախագծում մնալու եւ հաստատվելու համար, որքան ժյուրիի անդամները: Այդուհանդերձ, հայ հասարակության քննադատությանն արժանացան ե՛ւ Սոնան, ե՛ւ Արտոն: Ինչեւէ, նախագծում կրքերը շարունակվում է լարված մնալ: Այս շաբաթ համերգի ընթացքում Արտո Թունջբոյաջյանը խոսելով միջադեպի մասին, ասաց, որ Մերին ունի շատ լավ հնարավորություններ, եւ ինքն ուղղակի ուզում է, որ նա ավելի կատարելագործվի: Իսկ Սոֆի Մխեյանն էլ, թե շոուն ստացվել էր: Եվ կարծես, տպավորություն է ստեղծվում, որ մրցակցությունը մասնակիցների դաշտից տեղափոխվել է մարզիչների դաշտ: Ժյուրիի անդամները բավականին բուռն են ընդունում ցանկացած քննադատություն, որ արվում է մյուսի կողմից: Ընդ որում՝ քննադատության թիրախում հիմնականում հայտնվում են մարզիչների ուժեղագույն մասնակիցները:

Որքան էլ Սոնան ու Արտոն նախագծում նշեցին, որ լարված չեն միմյանց նկատմամբ, միեւնույն է, ինչպես ասում են ՙհեռուստահայելիում՚ ամեն ինչ արտացոլվում է:

Այս մեկ շաբաթվա ընթացքում մի մասը հերքում, մի մասն էլ հաստատում են, թե իրականում այդ ամենը բեմադրված էր, նախատեսված շոու: ՙԶարուհին՚ կապվելով Սոնայի մենեջեր Լիանայի հետ՝ փորձեց պարզել, թե այս ամենը լավ մտածված բեմադրություն էր, թե՞ իրականություն: Մենեջերի խոսքերով.

- Այդ հարցի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չենք անում:

- Ինչո՞ւ, ի վերջո հանդիսատեսի համար չբացատրե՞նք, թե դա ինչ էր իրականում:

- Ինձ թվում է իմաստ չունի, որովհետեւ ամեն ինչ նորմալ է: Ամեն ինչ ի սկզբանե նորմալ է եղել: Դա ավելի շատ, ինձ թվում է, սխալ մոնտաժ էր:

 

- Գիտեք, ինձ թվում է, էլ իմաստ չունի այդ մասին խոսել, դա PR-ի հետ կապված ոչ մի խնդիր չէր: Ուղղակի երաժշտական առումով, ամեն մարդ ունի իր կարծիքը, ամեն մեկն արտահայտեց այն, եւ էլ իմաստ չկա այդ մասին խոսել, դրա համար ավելորդ ենք համարում այդ մասին հարցազրույցներ տալ:

Փաստորեն, մենեջերը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց բեմադրված լինելու փաստը: Եվ եթե ռուսական եւ արտասահմանյան նախագծերում ժյուրիի անդամները  բանավեճի բռնվելուց եւ միմյանց վիրավորելուց հետո ասում են, որ խուճապի մի մատնվեք, քանի որ դա շոու է, ապա մեզ մոտ դա բացակայում է, եւ շոուն իրականացվում է հեռուստադիտողի նյարդերի հաշվին: Ամեն դեպքում սա նախագծի վարկանիշը պահելու բավական տարածված, բայց  էժանագին տարբերակ է:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում