livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

volochkova0Չափազանց կրքոտ այս պարուհու լայն բացվածքով բեմական զգեստները, անտարբեր չթողեցին ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Պարուհու առատաձեռն հայ երկրպագուները, գուցե, հանուն մեկ համբույրի, որ սովորաբար պարտավորված են լինում շռայլել արտիստները, չէին խնայել մի լավ թափ տալ սեփական դրամապանակի պարունակությունը:  Հուրախություն ուժեղ սեռի, պարուհին իր հետ տարավ ողջ «ծաղկաքաղը»: 

«Թող իմ ամենածանր բեռը ծաղիկները լինեն»,- «Զարուհու» հետ զրույցում նշեց Վոլոչկովան՝ հավելելով, որ արդեն փնթփնթում են շոու-բալետի ներկայացուցիչները, թե ինչպես են կարողանալու տեղափոխել այսքան ծաղկեփունջ:  Նշենք, որ Վոլոչկովան համերգից անմիջապես հետո ելույթը շարունակեց երեւանյան ակումբներից մեկում, որտեղ չըմբոստացավ դիրքավորվել տեսախցիկների առջեւ եւ որեւէ մարդու չմերժեց իր հետ լուսանկարվել:

Ի դեպ, սկանդալային պարուհու այս պահվածքը բավական տարօրինակ էր: Ձյունե թագուհին, այսպես երբեմն նրան անվանում են ԶԼՄ ներկայացուցիչները, խոստովանեց, որ առհասարակ բաց մարդ է. «Սիրում եմ մարդկանց հետ շփվել»:

Հարցիս, թե հրաժարվե՞լ է արդյոք սկանդալային պարուհու պիտակը կրելուց, հետեւյալ պատասխանը ստացա.«Դա անխուսափելի բան է ճանաչված մարդու համար: Ձեր լրագրող գործընկերներն են այդպիսին ներկայացնում մեզ: Իրենց հրապարակումներում միայն բացասականն են գրում` հանրության մեջ, ցավոք, ագրեսիա սերմանելու համար: Ողջ համացանցը, հեռուստատեսությունն է ողողված այդ կարգի հրապարակումներով: Հասարակ օրինակ. վերջերս մանկական ստեղծագործական կենտրոն հիմնեցի Մոսկվայում, որտեղ երեխաներին սովորեցնում են պար, երգ, դերասանի վարպետություն, անգամ հոգեբաններ են աշխատում այդ կենտրոնում, բայց դժվար թե որեւէ մեկը գրի դրա մասին, այլ բան` մանկական ֆոտոալբոմս, Կոլյա Բասկովի հետ հարաբերություններս, ու թե քանի տղամարդ կա Վոլոչկովայի կյանքում»:

  Իսկ այն հարցին, թե ո՞րն է եղել ամենագարշելի հրապարակումն իր մասին, պարուհին խուսանավեց՝ պատճառաբանելով, թե ընդհանրապես նյութեր չի ընթերցում սեփական անձի մասին. «Եթե ես սկսեի ընթերցել այն բոլոր հրապարակումները, որոնք իմ մասին են գրված, ժամանակս չէր բավարարի իմ սիրելի գործով զբաղվելու: Օրվա մի մասը անց եմ կացնում բալետային դահլիճում, մյուսը՝ ֆիթնես դահլիճում: Մասնակցում եմ տարբեր աստղային հեռուստանախագծերի: Դստերս եմ դաստիարակում: Մեկ-մեկ կարծում եմ, որ մարդիկ կթողնեն իրենց կյանքն ու կսկսեն իմ կյանքով զբաղվել»:

Նշենք, որ ռուսաստանյան կայքերից մեկը քննադատել էր պարուհու զգեստը եւ հորդորել զգույշ լինել տաքարյուն կովկասյան տղամարդկանցից: Հուսանք, նա հաշվի կառնի, նամանավանդ, որ Երեւան այցելությունը սարերի ետեւում չէ: Վերջինս Երեւանում պայմանավորվածություններ է ձեռք բերել:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ 

{ignitegallery 20}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում