livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, երգիչ ԷՐՎԻՆ ԱՄԻՐՅԱՆԸ օրերս ներկայացավ Նադեժդա Պտուշկինայի <<Աննորմալը>> պիեսում: Ռոմանտիկ, արկածախնդիր տղամարդու դերը նրան սազում է: 


<<Զարուհու>>  հետ զրույցում վերջինս խոստովանեց, որ նման դրամատիկ դեր երբեւէ չի ունեցել. <<Կարելի է ասել, որ սա իմ առաջին փորձն էր՝ բեմում սկզբից մինչեւ վերջ գտնվելու, շատ հետաքրքիր ու բազմակողմանի դեր խաղալու: Այս դերը, ինչպես ասում են, <<շկոլա>> էր ինձ համար>>:
Է.Ամիրյանը նաեւ ասաց, որ սիրով է ընդունել Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողուհի Նորա Գրիգորյանի հրավերը ներկայացման մեջ խաղալու: Ի դեպ, Է.Ամիրյանին գոհացրել են սկսնակ բեմադրիչի մտահաղացումները. <<7 օրվա ընթացքում (նկատի ունի փորձերը,-հեղինակ) կերպարս լիովին փոխվեց: Սկզբից ես իրեն ուրիշ կերպ էի պատկերացնում, բայց պարզվեց, որ էլ ավելի հետաքրքիր դարձավ, երբ, ի վերջո, սիրեց անծանոթուհուն: 
Սերը միշտ հետաքրքիր ու լավ զգացողություն է: Լիովին համաձայն եմ մեր ներկայացման ավարտի հետ: Այն լավատեսական նոտայով է ավարտվում: Սա երիտասարդ բեմադրիչի որոշումն էր եւ ճիշտ էր>>:

Մեր դիտարկմանը, թե արդյոք ուրիշի դժբախտության վրա կարելի է սեփական երջանկությունը կառուցել, Էրվինը հետեւյալ կերպ արձագանքեց. <<Եթե հիշում եք, հերոսս այսպիսի բառեր էր ասում՝ կինս միշտ դժգոհ է ինձանից, նա դյուրագրգիո է… Այսինքն` նրանք երջանիկ զույգ չէին: Հավատացեք, առանց սիրո հնարավոր չէ երկար գտնվել ինչ-որ մեկի կողքին, նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-ինչ հանգամանքներ պահում են քեզ: Խորհուրդ կտայի, Գրիգորի Լեպսի <<Վոդոպադ>> երգը լսել: Պաղած զգացմունքների մասին է երգը: Շատ համահունչ է ասվածիս հետ>>:
Ի դեպ, Էրվինը համամիտ չէ, թե ներկայացման մեջ շեշտադրված է անզուսպ սեքսի ծարավը. <<Ավելի շատ կրքերի բորբոքում է, քան սեքսի ծարավ: Համենայն դեպս, իմ հերոսը սեքս չի տենչում>>:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում