livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

Երկու դերասանուհի ֆիզարձակուրում են

 

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանն ու Համազգային թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանը ֆիզարձակուրդում են: Երկուսն էլ շուտով բալիկ կունենան, այն էլ` իգական սեռի:

«Զարուհու» հետ զրույցում ԱՆԻՆ ասաց. «Երբ սկսում եմ մտածել այն մասին, որ հաշված օրեր են մնացել փոքրիկի լույս աշխարհ գալուն, սիրտս սկսում է շատ արագ բաբախել»: Դերասանուհին տեղեկացրեց, որ փոքրիկի անունը արդեն որոշված է: Գոհար է լինելու` ի պատիվ ամուսնու` դերասան Գագիկ Մադոյանի մոր եւ Անիի քրոջ: Անին խոստովանում է, որ բոլորովին վերջերս սիրտը գարեջուր է ցանկացել, ինչն էլ ըմբոշխնել է, բնականաբար, առանց ալկոհոլի գարեջուր եւ այն էլ` բժշկի թույլտվությամբ: Ապագա մայրիկը ունի թարխունի հանդեպ մեծ պահանջ. օրը երեք-չորս կապ թարխուն է ուտում: Բնավորության մեջ էլ կտրուկ փոփոխություններ չի նկատել, չնայած խորհուրդ տվեց այդ մասին ամուսնուց հետաքրքրվել: Անին անկեղծանալով` նշեց, որ ժամանակ առ ժամանակ ամուսիններով խոսում են չծնված փոքրիկի հետ. «Ես եւ ամուսինս խոսում ենք փոքրիկի հետ: Շատ լսող երեխա է երեւում: Երբ նա «չարություն» է անում ու ոտքով հարվածում ինձ, Գագիկը նրան հանգստացնում է, եւ պատկերացրեք, որ նա լսում է: Ի դեպ, շատ է սիրում երաժշտություն լսել»,- պատմում է Անին:

ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ հետեւյալը պատմեց. «Զգում եմ, որ նա արդեն գոյություն ունի իմ կյանքում, հարցեր եմ տալիս, նա էլ զարկում է ոտքով ու պատասխանում, բայց դեռ հավատս չի գալիս»: Թեհմինեի դուստրը լույս աշխարհ գալուց հետո կրելու է Աիդա անունը ամուսնու` դերասան` Իշխան Ղարիբյանի եւ իր սեփական մայրիկի անունով: Ի տարբերություն Անիի` Թեհմինեն նկատել է, որ փոխվել են բնավորության որոշ գծեր. «Հուզվող եմ դարձել: Կարծես երեխա լինեմ: Մինչ այդ պինդ մարդ էի ինձ համարում, բայց հիմա շուտ եմ հուզվում»:

Թեհմինեն խոստովանում է, որ իր բալիկը շատ ակտիվ է եղել ներկայացումների ժամանակ. «Հաճախ  խառնվում էր, երբ հերոսուհիս հուզվում էր»:

Հարցին էլ` ի՞նչ պահանջներ է ներկայացրել իր դերասան ամուսնուն, ի՞նչ է սիրտն ուզում, ապագա մայրիկի պատասխանը հետեւյալն էր. «Վերջերս է միայն սիրտս ինչ-որ բան ցանկացել, այն էլ` միայն էկզոտիկ մրգեր: Ամուսինս զարմանում էր եւ ասում` տարօրինակ է, հղի է ու բան չի ուզում»:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լուսանկարները` ՄԱՐԻԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

{smooth-scroll-top}

Ռեստորանային էստրադա

 

Վերջին ժամանակներս նորաձեւ սանրվածք, հագուստ, կոշիկներ եւ աքսեսուարներ ունենալուց բացի` նորաձեւ է նաեւ տեսահոլովակ ունենալը: Բավական է ունենալ «կլորիկ» գումար, եւ արդյունքում ստացվում է երգ` կորցրած սիրո մասին, երաժշտություն` բնականաբար, մելամաղձոտ եւ իհարկե` տեսահոլովակ, որտեղ կարող ես ցուցադրել զգեստներդ` բազմոցի եւ լուսամփոփի ֆոնի ներքո: Դե, իսկ երգելը խնդիր չէ, տեխնիկան քո փոխարեն «կերգի»: Բայց միայն այսքանը քիչ է, քանզի պետք է նաեւ կարողանալ անցնել շոու-բիզնեսյան նախնական «փորձությունների միջով»: Իսկ «հաղթողներն» էլ շարունակում են «ավանդական» դարձած սեր երգել: Դա տեւում է այնքան ժամանակ, քանի դեռ բավական ճանաչվածություն ձեռք չեն բերում: Այնուհետեւ պարտադիր սկսվում է 6.8 երգերի շարքի համալրման գործընթացը, քանի որ ինչպես իրենք` արդեն «աստղեր» դարձած երգիչ-երգչուհիներն են ասում. «դա եկամտաբեր է»: Բայց հետեւելով նրանց գործունեությանը` պարզ է դառնում, որ այդքան էլ եկամտաբեր չէ, կամ էլ ծախսերն այնքան շատ են, որ գումարը չի հերիքում, եւ նրանք «ստիպված» սկսում են երգել խաղատներում, ռեստորաններում եւ նույնիսկ կնունքներին ու հարսանիքներին: Ինչպե՞ս եք վերաբերվում վերոնշյալ երեւույթին հարցին կատարողների կողմից սովորաբար հնչում է բացասական պատասխան: Այնինչ նույն այդ կարծիքն ունեցող երգիչ-երգչուհիներն անմիջական մասնակիցն են այդ երեկույթների, քանի որ հենց իրենք են երաժշտական երեկոներ ապահովում այցելուների համար: Իսկ այդ ժամանակահատվածում եթերներից բացակայելը մեկնաբանում են, թե իբր գործուղման էին կամ համերգային շրջագայության: Այս ամենը նկատի ունենալով, չմոռանանք, որ նրանք մեր հայկական էստրադայի ներկայացուցիչներն են, որոնք իրենց երգերը հանձնում են ձեր դատին: Լավն են, թե վատը, լսել դրանք թե ոչ` որոշում եք ինքներդ: Դուք ունեք ընտրության իրավունք եւ երգերի այլընտրանք:

ԷԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ

{smooth-scroll-top}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում