livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

manaryan«Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է: Այդ առթիվ կայացած մամլո ասուլիսում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆՆ ու երիտասարդ դերասան ՎԻԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ խոսելով թատրոնի երեկվա ու այսօրվա ավագ եւ երիտասարդ դերասանների աչքերով, նշեցին, որ թատրոնը որպես հասարակական-քաղաքական գործիք է:

ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ նշեց հետեւյալը. <<Շատ հաճելի է երիտասարդի հետ նստել կողք-կողքի եւ քննարկել թատրոնի այսօրվա եւ վաղվա վիճակը: Այսօրվա մեր թատրոնի վիճակը ինձ չի բավականացնում, չնայած, որ կան շատ լավ գործեր: Սակայն, ինչ վերաբերում է թատրոնի բուն առաքելությանը՝ պատշաճ ձեւով չի իրականացվում: Դարերի ընթացքում թատրոնը պահպանվել է, սակայն,կորցրել է իր առաքելության բուն նպատակը: ԽՍՀՄ-ի թատրոնից բան չենք հիշում այն ժամանակվա թատրոնի խաղացանկում  միայն քաղաքական, իրար դեմ հանող ներկայացումներ էին: Անկախությունից հետո թատրոնը պետք է հրաժարվեր այն սխալներից, որ կար առաջ եւ ճիշտ քայլերով ուղղեր իր ճանապարհը դեպի հասարակությանը պիտանի թատրոնը: Գեղագիտական առումով մեր թատրոնը մեծ արձագանք ունի, սակայն այսօր գիշերային հերթեր չկան: Այն ժամանակ մենք հերթ էինք կանգնում, որպեսզի մի կերպ տոմս ձեռք բերեինք: Այսօր պարզապես գնում ենք, որ ուրիշ հասարակության մեջ խոսելու բան ունենանք ասենք , որ գնացել ենք: Թատրոնից դուրս գալուց հետո ամեն ինչ մոռանում ենք եւ չենք հիշում նույնիսկ, թե ինչ ներկայացում էր>>:

Այսօրվա թատրոնի վիճակին անդրադարձավ նաեւ երիտասարդ դերասան ՎԻԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ փաստելով հետեւյալը. <<Ինչո՞ւ այսօր չկա թատրոն: Որպես երիտասարդ, ինձ համար այսօր թատրոնը դա մարդն է: Չկա՛ մարդ, չկա՛ թատրոն: Թատրոնը դեռ պահանջարկ կունենա: Այն մի միջոց է, որի շնորհիվ ամեն ոք կարող է իրեն բացահայտել: Այսօր, ինչպես կասեր մեծ դերասան Վահրամ Փափազյանը <<Թատրոնը կալվածք չի, որ փոխանցենք>>, այն փոխանցովի չէ, ուղղակի այն պետք է զարգանա: Մենք այսօր չունենք լավ տեխնիկա, այդ պատճառով որոշ հարցերում սխալվում ենք:Մենք չունենք <<մեծատառ>> ուսուցիչներ, որ ուղղորդեն, ճիշտ ճանապարհ ցույց տան: Սովորելով թատերական ինստիտուտում ավարտելուց ՀետՈ չենք դառնում մեծ կամ լավ դերասան: Մենք շարքային դերսաններ ենք: Ինձ համար գոռոզություն չէ,  ինչ-որ մեկից սովորելը՝ լինի տարիքով փոքր կամ մեծ>>:

Ե. Մանարյանը ընդհատելով Վ. Սարգսյանին նշեց. <<Եթե, այն ժամանակ թատրոնը զվարճանքի տեղ է եղել, ապա եկեղեցին ինչու պետք է արգելեր կանանց գնալ թատրոն: Այսինքն, այն լուրջ տեղ է եղել: Այսօր գնում ենք, որ զվարճանանք, որ <<Խնդանք>>: Երբ ես աշխատում էի Գորսի թատրոնում հանդիսատեսը ուրիշ էր, չնայած որ այն ժամանակվա բեմը համարվում էր գոմը, կամ մի տարածք որտեղ հավաքվում էին: Այդ տարածքում կար մի սեղան երկու աթոռ եւ այդ իրերը ամեն ներկայցման ժամանակ նույնն  էին՝ փոփոխության չէին ենթարկվում: Այսօր կա՛ բեմ, կա՛ դեկորացիաներ, սակայն, չկա դերասաններ: Մարդիկ կթում էին կովերին եւ շտապում ներկայացում դիտելու: Լացում էին Ֆիլոմենայի ճակատագրի համար: Ես այդ ժամանակ ինձ դերասան էի զգում: Բեմում զարգացող ճակատագիր կար>>:

Ե. Մանարյանը անդրադարձավ նաեւ սերիալներիննշելով. <<Մեր հասարակության մի հատված դժգոհ է սերիալներից: Թատրոնը ուրիշ է, պետք չէ համեմատել սերիալի հետ, դնել կողք կողքի: Ինձ համար կինոն մեկ սերիա է եւ վերջ>>:

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում