livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

Model Scout ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ հանրությանն է ներկայանում այս տարվա իր երկրորդ երեւանյան ֆոտոշարքով: Նշենք, որ ֆոտոշարքի նկարահանումները տեղի են ունեցել Քաղաքապետարանի հարեւանությամբ եւ մի քանի այլ վայրերում, իսկ մոդելի հերթական ռոմանտիկ կերպարը իր ֆոտոխցիկով “անմահացրել” է լուսանկարիչ ԱՄԱԼԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Ֆոտոշարքի ստեղծման պատմության, ինչպես նաեւ ճանաչված մոդելի ստեղծագործական այլ մանրամասների մասին, մենք զրուցեցինք հենց Դ.Ղարիբյանի հետ.

- Նախ ասեմ, որ ֆոտոշարքը նվիրված է Երեւան քաղաքին: Մի քանի օր առաջ հրավեր ստացա նկարահանվել Երեւանի մասին տեսահոլովակում, հենց այդ օրն էլ մի տեսակ ոգեշնչվեցի ու նկարահանումներից անմիջապես հետո, որոշեցի ուղղակի մի քանի կերպարներով նկարվել:

- Հետաքրքիր է, ո՞ր գիրքն եք օգտագործել ֆոտոշարքում եւ արդյո՞ք այն բովանդակային առումով կապ ունի Ձեր կամ ֆոտոշարքի հերոսի հետ:

- Այո, իհարկե, կապ ունի: Իմ ամենասիրած գրքերից է՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի “Փոքրիկ իշխանը”: Ես ինձ միշտ նմանեցնում էի այդ հերոսի հետ: Ինչպես բոլորն են այդպես կարծում, դա շատ խորը իմաստ ունեցող եւ փիլիսոփայական գիրք է: Իմաստն այն է, որ թեպետ անցել են տարիներ, ես մեծացել եմ եւ արդեն մեկ այլ տեսանկյունից եմ նայում կյանքին, սակայն, գիրքը մինչեւ վերջ ինձ հետ է եւ դեռ երկար է լինելու իմ կյանքի խորհրդատուն:

 

- Շուտով նաեւ կնշվի Գրքի միջազգային օրը, որքանո՞վ եք կարեւորում ընթերցանությունը եւ ո՞րն է եղել Ձեր կարդացած վերջին գիրքը:

- Անկեղծ ասած, գրքերի հանդեպ ընդհանրապես սեր չունեմ: Ինչպես գիտեք, գիրքը վտանգ է ներկայացնում մարդու առողջությանը, իսկ վերջին կարդացածս գրքի մասին կարող եք տեղեկանալ իմ ֆեյսբուքյան էջից: Ինչ վերաբերում է Գրքի միջազգային օրվան, նշեմ, որ այդ օրը կլինի Երեւանը որպես գրքի միջազգային մայրաքաղաք միջոցառման փակման արարողությունը եւ այն կտեղափոխվի Բանգկոկ (Թայլանդ), որտեղ ես ներկա եմ գտնվելու եւ այդ օրը իմ նոր ֆոտոշարքն եմ ներկայացնելու ողջ տիեզերքի ընթերցասեր հասարակությանը:

 

- Կարելի է ասել, որ այս տարվա Ձեր երկրորդ ռոմանտիկ ֆոտոշարքն եք ներկայացնում: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Ռոմանտիկ բառը լավն էր: Դա պայմանավորված է հենց իմ ռոմանտիկ լինելու հետ, սա իմ ներաշխարհն է: Ես կյանքում ամեն ինչ տեսնում եմ իմ ձեւով, չէ՞ որ գարուն է, իսկ գարնանն ամեն ինչ շատ ռոմանտիկ է:

- Մի՞թե Դավիթ Ղարիբյանը սիրահարված է:

- Դավիթ Ղարիբյանը ստեղծագործող մարդ է եւ միշտ է սիրահարված:

- Ի դեպ, մենք գիտենք, որ Դուք նկարահանվելու եք բրազիլական սերիալում:

- Ինձ հետաքրքրեց առաջարկը: Ես սիրում եմ փորձարարություններ եւ սա ինձ համար եւս մի փորձ է, թեկուզ հայկական սերիալներից տարբերելու համար: Հիմա դեռ բանակցություններ են գնում GLOBO TV-ի (Բրազիլիա) ղեկավար Ռոբերտո Իրինեուի հետ: Դեռ չեմ ուզում բացել փակագծերը, հանրությունն ամեն ինչ կիմանա ճիշտ ժամանակին: Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես կգնի այդ նոր սերիալը:

 

- Շարունակելով սերալների թեման` նկատենք, որ վերջին շրջանում Ձեզ հեռուստադիտողը տեսավ ե՛ւ Գեներալի աղջիկը սերիալում, ե՛ւ Դժվար ապրուստում, ի՞նչն էր պատճառը, որ Դուք մի քանի սերիա նկարահանվելուց հետո, այլեւս չերեւացիք հեռուստաէկրաններին:

-  Պետք է ասեմ, որ տեղի ունեցան սցենարի հետ կապված փոփոխություններ: Քանի որ սերիալ ասածը լուրջ բնույթ չի կրում իմ կյանքում, բնականաբար, չէր կարող ինձ համար լինել ոգեշնչման աղբյուր: Դա ուղղակի հոբբի է: Առավել եւս, մեր երկրում չի կարող սերիալ ասվածը Դավիթի համար լինել կարերայի սկիզբ կամ ավարտ: Ուղղակի դա եւս մի փուլ էր իմ կյանքում:

- Ընդհանրապես, որպես նաեւ այդ ոլորտին քաջատեղյակ անձնավորություն, ինչպե՞ս եք վերաբերում հայկական հեռուստասերիալներին:

- Լինի հայկական թե ռուսական, սերիալը մնում է սերիալ, դա գեղարվեստական ֆիլմ չէ, այլ նման է երազի՝ մի ակնթարթում գալիս, մի ակնթարթում էլ մոռացվում է: Ես ուղղակի լավ ժամանակ անցկացրեցի նկարահանումների ժամանակ եւ ինչպես արդեն ասացի, սիրում եմ փորձարարություններ: Եվ ինչո՞ւ ոչ, կարելի է կյանքում գոնե մեկ անգամ երեւալ սերիալում, չէ՞ որ մեր երկրում ոչ միայն դերասաններն են եթերում լինում, առավել եւս, սերիալներում:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում