livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

tunjՉնայած ՙՀայաստանի ձայնը՚ նախագծի ժյուրիի անդամներ՝ երգիչ ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻ ու երգչուհի ՍՈՆԱՅԻ բանավեճը որակվեց՝ որպես վատ մոնտաժի արդյունք, ինչպես նաեւ՝ բեմադրված շոու, բայց, նույնիսկ, նախագծի ավարտից հետո դեռեւս շարունակվում են լարված մնալ ժյուրիի անդամների հարաբերությունները:

Օրերս նախագծի հաղթող դարձավ Մերի Մնջոյանը՝ Սոնայի թիմից, որից անմիջապես հետո Արտո Թունջբոյաջյանը հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել. ՙՙՀայաստանի ձայնը՚ նախագծի հաղթող Մերի Մնջոյանը վաղ թե ուշ ՙԲելաջո՚ ռետորանում է երգելու՚: Իսկ մեկ օր անց Արտոն հերքեց իր խոսքերը՝ ասելով. ՙՈ՞վ է ասել, թե ինձ չի ուրախացրել Մաշայի հաղթանակը: Մենք մեր մտքերն ենք ասում, որոնք, սխալ ուղղորդելով, ուրիշ տեղ են տանում: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է գրել այն, ինչ ուզում է, բայց դա դեռ չի նշամակում, որ ես նման բան ասել եմ: Ես Մերիի հասցեին որեւէ  բան չեմ ասել. ես չեմ ասել Մերին գնալու է ռեստորանում երգի: Էդ երեխու համար էլ էր անակնկալ, իբր ես նման բան եմ ասել: Ես ամեն անգամ սրտացավ եմ եղել Մերիի հանդեպ ու հարցրել` նոր բան փորձե՞լ ես. իմ խորհուրդները տվել եմ եթերում, բայց դա մոնտաժ են արել: Ես ասում եմ, որ չեմ ուզում, որ այդպիսի տաղանդը ռեստորանում երգի: Ես չեմ ասել, որ Մերի Մնջոյանը ռեստորանում է երգելու, ընդհակառակը, ասել եմ, որ չեմ ուզում, որ էդպիսի տաղանդը ռեստորան տանի՚:

Այս ամենին արձագանքել է նաեւ Մերի Մնջոյանը. ՙՃիշտն ասած անակնկալ էր ինձ համար Արտոյի նման արձագանքը: Աստված վերեւում է, եւ դեռ կտեսնենք՝ ով ռեստորանում կերգի, ով՝ մեծ բեմերում՚:

Մերին հանդիսանում է ՙԴո Ռե Մի՚ վոկալ ստուդիայի սան եւ սովորում է Երեւանի մշակույթի պետական քոլեջի՝ երգեցողության մասնագիտությամբ, ավարտական կուրսում՝ Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ:

Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, ՙԷմի-Բի՚ պրոդյուսերական ընկերության տնօրեն, ՙX ֆակտոր-1՚ նախագծի հաղթող ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ՙԶարուհու՚ հետ զրույցում այս մասին խոսելով, ասաց. ՙԲոլոր երաժիշտներին հարգում եմ, ինձ համար կապ չունի իրենց աշխատանքը ռեստորանում, թե՝ համաշխարհային բեմահարթակներում է ներկայացվում: Հիմնականում, այսօր ովքեր երգում են ռեստորաններում, հոգում են իրենց՝ արվեստում կայանալու եւ շարունակելու գործընթացը: Ինքս էլ, եթե իրավաբան չլինեի, կամ չունենայի պայմանագիր ՙSony music՚ ընկերության հետ, իմ արվեստի առաջխաղացման համար ռեստորանում կերգեի: Նույն Արտո Թունջբոյաջյանն էլ է երգում երեւանյան շատ ակումբներում, այնպես որ, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, կարեւորը ճիշտ երաժիշտ լինելն է: Ինչ վերաբերում է նրան, որ Մաշան ռեստորանի երգչուհի է, ապա ասեմ՝ այսօր հայկական շոու-բիզնեսի շատ աստղեր երգում են ռեստորանում: Մաշան ունի սինգլի ձայնագրման պայմանագիր, այն ձայնագրելուց հետո իրեն ուղղակի հաջողություն կմաղթեմ, որ ապագայում մեր շոու-բիզնեսն այնքանով աճի, որ մեր լավագույն երաժիշտները իրենց համերգային շրջագայություններից եւ մեծ բեմերից վաստակեն գումարներ, այլ՝ ոչ թե ռեստորաններում երգելով, որպեսզի նման խոսակցությունների առիթ չհանդիսանա՚:

 ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում