livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

hars0Յուրաքանչյուր աղջկա համար գունավոր երազ է հարսանեկան ճերմակ զգեստը: Որոշները երազը վերածում են իրականության, իսկ ոմանց համար դա ուղղակի մնում է չիրականացած երազ: Այդ երազը իրականության վերածելու հարցում օգնության են գալիս բազմաթիվ հարսանյաց սրահներ: Մնում է ընտրել զգեստը եւ այն ձեռք բերել սեփական կամ վարձույթի հիմունքներով: Իսկ սեփական, թե վարձույթով՝ դա առաջին հերթին կապված է գրպանի պարունակության հետ, իսկ երկրորդ հերթին` կախված հարսնացուի ցանկությունից: Որոշ աղջիկներ ցանկանում են այն ունենալ իրենց պահարաններում` ժամանակ առ ժամանակ հեքիաթային օրը վերհիշելու, իսկ ինչու չէ` նաեւ ապագա երեխաներին հաճելի հիշողության անձնագրի հետ ծանոթացնելու համար: Ոմանք բավարարվում են միայն լուսանկարներով:

Իսկ ի՞նչ կարծիք ունեն հարսանեկան զգեստ կրած եւ չկրած հայտնի հայուհիները, փորձենք պարզել հենց իրենցից: Երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով. «Ամեն աղջիկ իր հարսանյաց հանդեսին պետք է կրի հարսանեկան զգեստ: Սակայն պարտադիր չէ, որ այն լինի սահմանված կարծրատիպերին համահունչ: Ամեն հարս կարող է ընտրել իր երեւակայությանն ու ճաշակին համապատասխան զգեստ: Իհարկե, հնարավորության դեպքում, լավ կլինի, որ հարսանյաց զգեստը լինի սեփական: Քանի որ կարելի է այն պահպանել հետագայում նորից կազմակերպված հարսանյաց հանդեսի համար: Ինձ համար հարսանեկան զգեստը խորհրդանշում է` սեր, մաքրություն, երջանկություն, շքեղություն»:

hars5Դիզայներ ՖԱԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ գտնում է. «Կարեւոր չէ՝ հարսանեկան զգեստը սեփական է, թե վարձու: Կարեւորն այն է, որ ամեն աղջիկ կարողանա գտնել իր երազանքների ճերմակ զգեստը: Սեփական զգեստը կարվում է անհատի ճաշակին համապատասխան եւ միգուցե թոռնիկներին ցույց տալու համար: Ինձ համար կարեւորը սիրել եւ սիրված լինելն է»:

hars3Սիրուշո պրոդաքշնի տնօրեն ԱՐԵՎԻԿ ՈՒԴՈՒՄՅԱՆԸ ասում է. «Երբեք չեմ մտածել այդ մասին: Կարծում եմ, որ զգեստը պետք է լինի զգեստ, եւ ո՛չ կաղապար: Շատ հաճախ տեսնում ես, որ հարսանեկան արարողության  ընթացքը վայելելու փոխարեն հարսները լարված են իրենց զգում` արտաքին տեսքի հետ կապված: Գեղեցիկ է նա, ով երջանիկ է, ում աչքերը փայլում են, ով վայելում է ընթացքը եւ գիտակցում արարողության խորհուրդը»:

Գեղեցկուհի ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ հակված է այն կարծիքին, որ. «Հարսանեկան զգեստը շատ փոքր մանրուք էhars2 հարաբերություններում, որտեղ տիրում է սեր զգացմունքը: Այդ իսկ պատճառով չեմ կարեւորում՝ սեփական է, թե վարձու: Ամեն դեպքում կարեւոր չէ զգեստը, բայց, եթե կա ցանկություն եւ հնարավորություն գնելու, ինչու ոչ, թո՛ղ լինի:

Քանի որ շատ կարեւորություն չեմ տալիս զգեստին, հարսանեկան արարողությանս ժամանակ զգացողություններս այլ բաների հետ էին կապված: Ես իմ ամուսնուն սիրում եմ, եւ այն միտքը, որ միասին ենք լինելու, մինչեւ կյանքի վերջ ինձ հուզմունք եւ հոգու խնդություն էր պարգեւում: Այն ծաղկեփունջը, որ նա ինձ նվիրեց մեծ զգացմունքով ավելի հուզիչ էր, քան հարսի զգեստը: Այդ օրը ես շատ գեղեցիկ եւ կանացի զգեստ եմ կրել (միասին էինք ընտրել), բայց դա հարսանեկան զգեստ չէր: Երջանիկ էի ինձ զգում հենց այդ զգեստի մեջ»:

Երգչուհի ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ կարծում է. «Պարտադիր չէ, որ հարսանեկան զգեստը լինի սեփական: Գուցե տեսել ես քո երազանքների զգեստը hars1եւ այդքան գումար չունես այն գնելու համար, բայց կարող ես վարձել: Կարծում եմ կրելուց զգացողություններում ոչ մի տարբերություն չի լինի, եթե այն լինի սեփական: Կարեւորը այդ օրը դու քեզ գեղեցիկ զգաս, եւ ոչ թե տրամադրությունդ ընկնի այն մտքի պատճառով, որ դա քոնը չէ: Հարսանեկան արարողությանս ժամանակ երկու զգեստ եմ կրել: Դրանք ոճային առումով տարբեր էին, բայց զգացմունքներս ու զգացողություններս նույնն էին»:

harsԵրգչուհի ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ անկեղծացավ. «Ինձ համար հարսանեկան զգեստն ու արարողությունը կարեւոր ու առաջնային չեն: Կարեւորը զույգի փոխադարձ զգացմունքներն են: Իսկ ինչ վերաբերում է՝ վարձով, թե կարված, եթե կրում ես հարսի զգեստ, կարծում եմ, պետք է կարվի հատուկ քեզ համար` միայն այն պատճառով, որ լինի քո սեփականը, այլ ոչ թե՝ անթիվ հարսնացուների հարսանիքների զգեստ:

Իսկ սեփական, թե՞ վարձույթով, դա չէ կարեւորը: Կարեւորը այդ սպիտակ հրաշքը կրելուց հետո երջանիկ լինելն է»:

Հ.Գ. Մոռացեք ճչացող հպարտության մասին: Տրվեք երջանկությանը:

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում