livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

moskvaԵրեք տարի առաջ ՙՈսկե ծիրան՚ 7-րդ միջազգային  կինոփառատոնի շրջանակներում ՙՄոսկվա՚ կինոթատրոնի առջեւ բացված աստղերի ճեմուղին բավականին ժամանակ է ազատվել է ՙաստղերից՚: Ոչ թե հերթական անգամ քանդվել է բարբարոսների ձեռքով, այլ աստղերի` համաշխարհային կինոյի պատմության մեջ մտած ռեժիսորների` Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի, Սերգեյ Փարաջանովի ու Անրի Վերնոյի անուններով տեղադրված ՙաստղերի՚ փոխարեն նոր տեղադրված խճաքարեր են:

ՙԶարուհին՚ ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի մամլո բաժնից պատասխանատու ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ փորձեց պարզել, թե ինչո՞ւ են հանվել, եւ ի՞նչ ճակատագիր են ունենալու հանված ՙաստղերը՚: Րաֆֆիի տեղեկացմամբ ՙաստղերը՚ կրկին կվերադառնան իրենց տեղերում:

- Հիմա, քանի որ փոխվեցին գետնի խճաքարերը, այդ պատճառով ժամանակավորապես հանվեցին ՙաստղերը՚: Այդ ամենը նորից տեղադրվելու է: Իսկ այս տարի արդեն ՙՈսկե ծիրան՚ 10-րդ կինոփառատոնի շրջանակներում էլի ունենք ՙաստղեր՚, որոնք պիտի տեղ գտնեն ճեմուղում:

- Իսկ ո՞ր ՙաստղերն՚ են:

- Հիմա միայն Շառլ Ազնավուրի անունը կարող եմ տալ, արդեն հաստատ որոշված է, որ հենց նրա անունով ՙաստղ՚ է բացվելու:

- Մի քանի ամիս առաջ խոսվում էր, որ այդ ՙաստղերը՚ հրեական նշանով են արված: Էլի նույն նշանո՞վ են լինելու ճեմուղում տեղադրվող նոր ՙաստղերը՚:

- Կարծիքներ կարող են շատ լինել, եւ դրանք որեւէ բացատրություն չունեն, որովհետեւ, եթե ինչ-որ մեկը նման համեմատություն է անում, պիտի հասկանա` գոնե մեկ անգամ համացանցում կամ որեւէ տեղ տեսել է, թե հրեական աստղն ինչ տեսք ունի: Դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող սիմվոլներ են: Եթե նա մի քանի թեւեր ունի, ապա այստեղ թեւերի տարբերություն կա: Դրանք պարզապես անհիմն խոսակցություններ են, եւ չարժե, որ հիմա, մեր այս խառը վիճակում դրանց պատասխանել:

- Հիմա ի՞նչ վիճակ է տիրում:

- 10-րդ փառատոնն ենք սկսում, աշխատանքները շատ բուռն են, հոբելյանական տարի է,  պատշաճ հյուրեր, շատ հայտնի մարդիկ եւ հագեցած շատ խիստ ծրագիր:

ՙԶարուհին՚ ավելի վաղ այդ հարցով դիմել էր ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ով այդ մասին ասել էր. ՙԱռաջինը, դա մասոնական նշան չէ, դա հին հայկական սիմվոլիկա է, որը միշտ օգտագործվել է: Եվ հետո, ՙՄոսկվա՚ կինոթատրոնում էլ է օգտագործված այդ սիմվոլիկան, կինոթատրոնի բոլոր դռների վրա էլ այդ նշանները կան: Կրկնում եմ` պարզապես հին հայկական սիմվոլիկա է, մասոնական ոչ մի բան էլ չկա՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում