livemarks sitemap
Երկուշաբթի, Նոյեմբերի 18, 2019

bazarՀուլիսի 9-17-ը Բելառուսիայի Վիտեբսկ քաղաքում  «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերության տնօրեն, «X ֆակտոր-1» նախագծի հաղթող ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: Վրեժն «Զարուհու» հետ զրույցում անկեղծացավ, որ ինքն իրեն խոստացել էր, որ չմասնակցի մրցույթների, սակայն.

- Ճիշտն ասած «X ֆակտոր» մրցույթից հետո որոշեցի, այսուհետ մրցույթների  չմասնակցել, որովհետեւ շատ «մաշվեցի» այդ ընթացքում: Չնայած, ինքս սիրում եմ մրցույթները: Այդ առումով մրցակցությունը լավ բան է: Բայց խորհրդակցելով Նադեժդա Սարգսյանի հետ` որոշեցինք, որ հայտ ներկայացնեմ մրցույթին մասնակցելու համար: Դրանից հետո տեղեկացա, որ իմ հայտն է հաստատվել: Բնականաբար շատ ուրախացա, որ նման մեծ, պատվավոր միջազգային մրցույթին մասնակցությանս հայտը հաստատվեց: Այն լուրջ մրցույթ է, քանի որ ընթանում է իրենց երկրի նախագահի` Լուկաշենկոյի հովանու ներքո, ինքն էլ անձամբ ներկա է գտնվում մրցույթին: Երեկ արդեն նամակով տեղեկացրին, որ «Սլավյանսկի բազար» մրցույթում հաստատվել է, որ այս տարի Հայաստանը կներկայացնեմ ես: Շնորհակալ եմ Մշակույթի նախարարին եւ նախարարության աշխատակազմին, որ վստահեցին ինձ այս տարի Հայաստանը ներկայացնել այդ մրցույթում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Իրավունք»-ում

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում