livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

stripteaseՕրերս Երեւանի կամերային թատրոնում կայացավ «Ստրիպտիզ» մոնոներկայացման առաջնախաղը` ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ռեժիսուրայով: «Զարուհու» հետ զրույցում երիտասարդ բեմադրիչն ասաց, որ բեմադրության առաջարկը ստացել է «Երկաթ» մշակութային կենտրոնի կողմից. «Ի սկզբանե որոշել էի, որ բեմում չպետք է անցնեմ «վուլգարի» սահմանները: Ամեն ինչ պետք է լինի չափի մեջ եւ ոչ նրա համար, որ ես վախենում եմ ինչ-որ փորձարկումներից, այլ նրա համար, որ հանդիսատեսը գալիս է թատրոն վիզուալ հաճույք ստանալու: Կարծում եմ` դերասանուհի ՖՐԻԴԱ ՅՈՐՔԸ ապահովեց այդ մասը»: 

«Զարուհու»-ի հարցին, թե արդյոք հայ հանդիսատեսը պատարստ է բեմում «ստրիպտիզ» տեսնել, Գ. Մարգարյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Առհասարակ, հայ հանդիսատեսը ամենախստապահանջ եւ ամենապատրաստ հանդիսատեսն է: Չեմ կարծում, որ իմ ներկայացման մեջ կար էրոտիկա: Ամեն ինչ, ինչպես ասացի, չափի մեջ էր»: 

Երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանն, ի դեպ, խուսափեց, երբ հարցրինք, թե ինչ գնահատական կտա իր կատարած աշխատանքի համար. «Ես չեմ պատասխանի այդ հարցին, որովհետեւ ներկայացումը ունեցավ բազում չպլանավորված թերություններ»: 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում