livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

tvԿայացավ ազգային կինոյի “ՀԱՅԱԿ” մրցանակաբաշխությունը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ մի հարկի տակ է համախմբում կինոգետներին, ռեժիսորներին, սցենարի հեղինակներին, կոմպոզիտորներին ու  դերասան-դերասանուհիներին եւ, ըստ արժանվույնս, փորձում գնահատել հայկական կինոաշխարհում կատարված աշխատանքները:

Ինչպես նշեց “ՀԱՅԱԿ” մրցանակաբաշխության նախագահ, Հայ ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ. “Արդեն հաստատուն տեղ է գրավել “ՀԱՅԱԿ” մրցանակաբաշխությունը մեր կինոկյանքում, քանզի հայ կինոմատոգրաֆիստներին, հայ ստեղծագործողներին ոգեւորելու եւ արժեւորելու միակ միջոցը այս մրցանակաբաշխությունն է: “ՀԱՅԱԿ”-ը ոչ թե ձեւական բնույթով մտավ մեր կյանք, այլ այն սպասելի էր մեր կինոաշխարհի կողմից: Շատերը հուզումով, շատերը մեծ ցանկությունով, շատերը ոգեւորվածությամբ սպասում են այս տանին, որովհետեւ այստեղ արժեւորվելու են բոլոր այն ստեղծագործողները, ովքեր երկար տարիներ մնացել են հետին պլանում՝ չեն ներկայացվել, չեն խրախուսվել”:

Իսկ “ՀԱՅԱԿ” մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ավելացրեց. “Իհարկե, բոլորը սպասում են մրցանակների, “ՀԱՅԱԿ”-ը հանդիսատեսի եւ կինոսիրողի համար ինտրիգ է, կինոգործիչի համար՝ նեւրոզ: Բայց, ինձ թվում է, ամենակարեւոր արդյունքը կամ  նպատակը “ՀԱՅԱԿ”-ի այն է, որ մենք փորձենք հասկանալ, թե  ինչ է կատարվում հայկական կինոյում այսօր եւ ինչ պետք է անենք նրա վաղվա օրը ծրագրելիս: Այս ամենի արդյունքում անհրաժեշտ է հասկանալ, թե մեր կինոյի վաղվա օրվա համար ինչ միտումներ պետք է ավելի զարգացնենք, որոնք են այն բոլոր պրոբլեմները եւ թերությունները, ինչն ավելի աչքի է զարնում այս խոշորացույցի տակ եւ գուցե մտածենք դրանք հետագայում նվազագույնի հասցնելու մասին”: Անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն է ավելի հեշտ՝ գնահատել հայկական կինոյի ձեռքբերումների վերջին 20 տարին, ինչպես եղավ առաջին “ՀԱՅԱԿ” մրցանակաբաշխությանը, թե՞ վերջին երկու տարին, որը գնահատվեց այսօր, Դ.Մուրադյանը շեշտեց. “Կարծում եմ, 20-ամյակը գնահատելն ավելի հեշտ է, որովհետեւ պատմական արդեն որոշակի հեռավորությունը թույլ է տալիս ավելի ճիշտ շեշտադրումներ անելու: Տաք նյութի հետ աշխատելը միշտ ավելի դժվար է, քան արդեն ժամանակի մեջ ձեւավորվածի”:

Նշենք, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի “ՀԱՅԱԿ”-ը հարստացավ եւս երկու անվանակարգով՝ հայ ռեժիսորների, ովքեր բնակվում են աշխարհի տարբեր երկրներում կարող են ներկայացնել իրենց ֆիլմերը եւ օտարազգի ռեժիսորների, ովքեր հայկական թեմաներով ֆիլմ են նկարահանել:

Եվ այսպես, ազգային կինոյի ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԵՆ՝

Լավագույն խաղարկային ֆիլմ

“Այդ ես չեմ”

Վիկտորիա Լուպիկ

Լավագույն ռեժիսոր

“Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ”

Հարություն Խաչատրյան

Լավագույն դերասանուհի

“Ձայն լռության”

Մարիամ Դավթյան

Լավագույն դերասան

“Գարեգին Նժդեհ”

Շանթ Հովհաննիսյան

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

“Եթե բոլորը…”

Ժենյա Մկրտումյան

Երկրորդ պլանի լավագույն դերասան

“Գարեգին Նժդեհ”

Խորեն Լեւոնյան

Լավագույն սցենարի հեղինակ

“Եթե բոլորը…”

Թերեզա Վարժապետյան

Միքայել Պողոսյան

Լավագույն օպերատոր

“Այդ ես չեմ”

Մկրտիչ Մալխասյան

Լավագույն կոմպոզիտոր

“Եթե բոլորը…”

Վահագն Հայրապետյան

Լավագույն նկարիչ

“Թափառում”

Արմեն Ղազարյան

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

“Փետրվարի 19”

Թամարա Ստեփանյան

Լավագույն վավերագրական ֆիլմ

“Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ”

Հարություն Խաչատրյան

Լավագույն անիմացիոն ֆիլմ

“Բալետ”

Նաիրա Մուրադյան

Լավագույն դեբյուտ

“Փասիանի որսորդը”

Մարինե Զաքարյան

Լավագույն արտասահմանյան ֆիլմ

“Սպիտակ վագրը”

Կարեն Շահնազարով

Հատուկ մրցանակների արժանացան Արմեն Ջիգարխանյանը եւ Ներսես Հովհաննիսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում