livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

daren1Այսօր արդեն կին դարձած մայրիկները շատ լավ կհիշեն իրենց դեռահասության տարիների կուռք՝ անգլիացի աշխարհահռչակ երգիչ ԴԱՐԵՆ ՀԵՅՍԻՆ: Վերջինիս հայթայթած լուսանկարները հաճախ հայտնվում էին աստղին սիրահարված աղջիկների անկողինների հանդիպակաց պատին ու օրագրերի առաջին էջերին: Իսկ անպատասխան սիրուց տառապող տղաները, հաստատ, նրա՝ «Insatiable» երգի հնչյունների տակ, մի մեծ գավաթ գարեջուր ըմպած կլինեն: «Զարուհին» շարունակելով էքսկլյուզիվ հարցազրույցները գերաստղերի հետ, այս անգամ հանդիպեց Դարեն Հեյսին:

- Դարե՛ն, ինչն էր պատճառը, որ երկար ժամանակ հեռացել էիք հեռուստառադիոեթերներից: Նույնիսկ կարծում էի, որ այլեւս նպատակ չունեք նոր երգեր ներկայացնելու: Այնինչ, վերջերս ոչ միայն նոր երգեր եւ տեսահոլովակներ, այլ նաեւ մի նոր այլբոմ ներկայացրեցիք:

daren2- Այնքան էլ համաձայն չեմ, որ հեռացել էի, երեւի թե, պարզապես ոչ այնքան հաճախ էի լինում եթերում, բայց երբեք չեմ դադարել աշխատել: Այո՛, 2012-ին ներկայացրեցի իմ նոր ձայնասկավառակը, որտեղ զետեղել եմ նոր երգերս, որոնք ինձ համար շատ թանկ են:

- Ակամայից հիշեցի ձեր երգերից մեկը՝ «Insatiable»-ը, որը մի քանի տարի առաջ մեծ տարածում ուներ Հայաստանում: Ամենուր կարելի էր այդ երգը լսել: Արդյո՞ք տեղյակ էիք այդ մասին, որ երկրպագուների մեծ բանակ ունեք  նաեւ մեր երկրում:

- Շատ ուրախ եմ, իրոք, ինձ համար հաճելի է, որ իմ աշխատանքը գնահատվել է աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Ի դեպ, ես ունեմ մեկ հայ ընկեր, հետեւաբար լավ տեղեկացված եմ ձեր երկրի եւ մշակույթի մասին:

- Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ, այդ մասին խոսեցին աշխարհի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Խոսքը Ձեր ամուսնության մասին է: Ի՞նչն է  պատճառը, որ թաքցնում էիք հասարակությունից:

- Սխալվում եք, եթե կարծում եք, որ այն գաղտնի պահելն ինձ համար հեշտ էր: Բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի, նախ ինքս ինձ համար, ապա բոլորին ներկայանամ այնպիսին, ինչպիսին կամ: Իսկ հետո դրան հաջորդեց իմ ամուսնությունը:

- Առաջիկայում հնարավո՞ր է համերգային ծրագրով հանդես գաք նաեւ Հայաստանում:

- Ինչու ո՛չ, մեծ հաճույքով: Ինձ շատ հաճելի կլինի հանդիպել իմ հայ երկրպագուների հետ:

daren- Հետաքրքիր է, ո՞րն է Ձեր համար հաջողված սիրո բանաձեւը:

- Շատ կարճ կպատասխանեմ այդ հարցին: Եթե սիրում ես, ապա ապացուցելու լավագույն  միջոցն է՝ միշտ լինել այդ մարդու կողքին՝ անկախ կյանքում պատահող հաճելի կամ տհաճ անակնկալներից:

- Սպասում ենք Ձեզ Հայաստանում եւ հուսանք՝ այսուհետ շատ հաճախ  կլսենք ձեր նոր գեղեցիկ երգերը:

- Շնորհակալ եմ: Եվ ցանկանում եմ անպայման ողջունել բոլոր իմ հայազգի երկրպագուներին:

Հարցազրույցը՝ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում