livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

tashirԸստ «Tashir 2013»-ի պաշտոնական կայքի՝ մայիսի 18-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կկայանա գալա-համերգ՝ նվիրված հայ երաժշտարվեստի ոլորտի «Tashir 2013» ազգային մրցանակաբաշխությանը:

2013 թվականին «Tashir 2013» մրցանակ կշնորհվի հետեւյալ անվանակարգերում. «Լավագույն զուգերգ», «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգիչ», «Տարվա առաջընթաց», «Հայաստանի բարեկամ»: «Tashir 2013» մրցանակաբաշխությանը ներկայացված են Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Մարտին Մկրտչյանը, Կամո Սեյրանյանը, Ռազմիկ Ամյանը, Ինգան եւ Անուշը:

«Tashir 2013»-ի հոբելյանական գալա-համերգի գլխավոր անակնկալը կլինի հատուկ հյուրը՝ աշխարհի ամենահայտնի լատինաամերիկյան կատարող, ճանաչված երգիչ Էնրիկե Իգլեսիասը: Էնրիկե Իգլեսիասը նշել է. «Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի իմ երկրպագուներն ինձ միշտ ջերմ ընդունելություն եւ աջակցություն են ցուցաբերել, եւ ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Կրելմի պալատում անցկացվելիք «Tashir 2013» երաժշտական մրցանակաբաշխությանը»:

tashir1Ամենավառ երաժիշտներն ամբողջ աշխարհից կհավաքվեն մեկ հարկի տակ՝ Կրելմի պետական պալատում, որպեսզի ռուսական մայրաքաղաքի հանդիսատեսին դասական եւ ժամանակակից երաժշտարվեստի միախառնմամբ շոու ներկայացնեն: «Tashir 2013» մրցանակների հանձնման առիթով գալա-համերգի ծրագրին կմասնակցեն աստղեր Ռուսաստանից եւ Եվրոպայից՝ Մարգարիտա Պոզոյանը, Նիկոլայ Բասկովը, Սոֆիա Ռոտարուն, Աբրահամ Ռուսոն, Քրիստինա Օրբակայտեն, Լյուբով Ուսպենսկայան, ինչպես նաեւ՝ աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը:

Հայկական ժամանակակից երաժշտարվեստի վառ ներկայացուցիչների շարքում ելույթ կունենան միջազգային Grammy եւ World Music Awards մրցանակների դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը եւ Armenian Navy Band ավանգարդ ֆոլք-ջազ խումբը, 2008 եւ 2009 թվականների «Եվրատեսիլ»-ի մասնակիցներ, երգչուհի Սիրուշոն, ինչպես նաեւ Ինգա եւ Անուշ ավանգարդ ֆոլք-դուետը: Ծրագրի իսկական զարդը կդառնան «Notre Dame de Paris» մյուզիքլի ճանաչված կատարողներ Էլեն Սեգարան եւ Պատրիկ Ֆիորին:

Միաժամանակ, հատուկ «Tashir 2013»-ի համար կոմպոզիտոր Տոլիբհոն Շահիրին հանդիսատեսին կներկայացնի նորովի ստեղծված ռապսոդիան՝ երկխոսություն դաշնամուրի եւ սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար՝ Արամ Խաչատրյանի մոտիվներով, որը նվիրված է հայ ճանաչված կոմպոզիտորի 110-ամյակին: Ստեղծագործությունը կատարվելու է առաջին անգամ:

Մրցանակաբաշխությունը վարելու են Վիկտորիա Լոպիրեւան, Անդրեյ Մալախովը, Գարիկ Մարտիրոսյանը, Տատյանա Գեւորգյանը:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում