livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

filoՖիլիպ Կիրկորովը չի կարողացել անմասն մնալ Շվեդիայում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթից։ Երգիչը, ում ռուսական շոու-բիզնեսում վաղուց արդեն համարում են «Եվրո»-ի գլխավոր մասնագետ, մասնակցել է ադրբեջանցի երգիչ Ֆարիդ Մամմադովի երգի պատրաստությանը։

Ինչպես տեղեկացնում է Heat.ru-ն, Կիրկորովն ադրբեջանցիներին է տրամադրել իր խմբի լավագույն պարողին՝ Ալեքսանդր Կուզմենկոյին։ Հենց վերջինս էլ կդառնա Ադրբեջանի համարի աստղը։
Ադրբեջանի «Hold me» երգի բեմադրության հեղինակը հույն պարուսույց Ֆոկաս Եվանգելինոսն է։ Նա Կիրկորովի հին ընկերն է և տարբեր երկրների թիմերի համար «Եվրատեսիլ»-ում բազմիցս բարձր տեղեր է ապահովել։ Հենց նրա գաղափարն է եղել Դիմա Բիլանի համարի հայտնի բալետի պարուհին, ով դուրս էր եկել դաշնամուրի միջից, և ով ռուս երգչին հաղթանակ բերեց։

Ալեքսանդր Կուզմենկոն ևս առաջին անգամը չէ, որ լինելու է «Եվրատեսիլ»-ի բեմում։

«Ինձ ուղարկել են այս անգամ օգնելու Ադրբեջանին։ Գիտեմ, որ պարողների համար մեծ քասթինգ է եղել։ Ընտրվել եմ հենց ես, և ուրախ եմ դրա համար։ Ֆիլիպն ինքն էլ գալու է այստեղ։ Մենք սպասում ենք նրան»,-ասել է պարողը։
Հիշեցնենք, որ դեռևս կես տարի առաջ Բաքվում չեղյալ էր համարվել Ֆիլիպ Կիրկորովի համերգը, այն դեպքում, երբ բոլոր տոմսերը սպառված էին եղել։ Ինչպես պարզվել էր հետագայում, Բաքուն հաշվի էր առել այն հանգամանքը, որ աստղի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, ցանկացել է օգնել Հայաստանի ներկայացուցչին։

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում