livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

art1Հյուսիսային պողոտայում մեկնարկեց «Արտ Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որին իր ներկայությամբ պատվել էր ՀՀ Մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Իր ձեւաչափով բացառիկ այս փառատոնը, որը միաժամանակ ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղեր, կրում է «Մեկ տանիքի տակ» կարգախոսը: Եվ, իսկապես, «Արտ Ֆեստ»-ն իր տանիքի տակ է առել շուրջ 130 մասնակիցների եւ միասնականության գաղափարի շուրջ համախմբել երիտասարդ ստեղծագործողների նոր սերնդին:

Փառատոնի ընթացքում ստեղծագործությունների ցուցադրումից հետո մասնագիտական հանձնախումբը կորոշի մրցանակակիրներին, իսկ փառատոնի երկրորդ փուլում լավագույն ստեղծագործությունները կցուցադրվեն նաեւ մարզերում:

Փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ իր ելույթի խոսքում կարեւորեց այն, որ փառատոնն առաջին իսկ տարում արժանացավ պետական ուշադրության եւ աջակցության, ինչը նույնպես ապացուցում է մասնագետներիart2 վստահությունը «Արտ Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնին. «Վստահ եմ, որ «Արտ Ֆեստը» բերելու է նոր շունչ` դառնալով նորանոր համագործակցությունների հիանալի առիթ: Հաջորդ տարի փառատոնն ընդգրկելու է նաեւ գրականության, երգարվեստի եւ պարարվեստի ոլորտները: Պիտի անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Արտ Ֆետսն» իր ձեւաչափով դառնա համահայկական` ընդգրկելով նաեւ սփյուռքի գործընկերներին: Հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է»:

artԵրեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, փառատոնի գեղարվեստական խորհրդատու, արվեստի վաստակավոր գործիչ ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ հավոզմամբ. «Այն, ինչ մենք անում ենք, վաղուց սպասված ու պահանջարկված է, որովհետեւ Հայաստանի բոլոր փառատոներին գիտենք, որ երիտասարդները կարող են մասնակցել միայն դեբյուտ մասով, ինչը նորմալ է: Նախկինում մեր ինստիտուտում «Գիսանե» թատերական փառատոնը կար, բայց, հասկացանք, որ այս ինտերնետային ինտերակտիվ շփումների դարում, երբ ուղղակի մարդկային շփումները քիչ-քիչ քչանում են, երբ ամեն ուսանող փակված է իր հոգսերի, բուհի, կամ քաղաքական հայացքների մեջ, պահանջ կա ստեղծել մի տարածություն, որտեղ բոլոր ուսանողները, կուսակցությունները, բուհերը մասնակցեն արվեստի բոլոր տեսակներով: Տխուր ենք, որ այս տարի նոր արվեստի ճյուղեր չտեսանք, բայց վստահ եմ, որ տարեց տարի կլինի: Մենք հայտարարագրում ենք, որ ստեղծվում է մի բաց դաշտ բոլորի համար»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում