livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

vard2ԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ամենեւին էլ չի համարում, որ արդեն  85 տարեկան է, այլ ընդունում է 65 տարին, երբ որպես դերասանուհի վերածնվեց  Գյումրու թատրոնի բեմում:

Մայիսի 10-ին  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կրկին փայլում էր դերասանուհին, սակայն նրան ուղղված սիրային նամակներն արդեն կարդում է ոչ թե ամուսինը՝ շնորհաշատ գրականագետ եւ թատերագետ Գեւորգ Աբաջյանը, այլ թոռը՝ Գ.Աբաջյան կրտսերը: Իսկ խաղընկերոջ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի փոխարեն, կանանց միջազգային օրվա կապակցությամբ Վ.Վարդերեսյանին ուղղված շնորհավորանքն ընթերցում է որդին՝ Տիգրան Ներսիսյանը:

“ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԽՈՍՔԸ ՊԱՀՈՒՄ ԵՄ 90, 95 ԵՎ 100-ԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ”

“Բոլորդ հեռո՛ւ, թագուհին իմն է, Վարդուհի Վարդերեսյանն իրապես թագուհի է”,- “Ապուշը” ներկայացման հինգերորդ պատկերը վերակենդանացնելով՝ ասում է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի vard3գեղ. ղեկավար,  ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ու դիմում Վ.Վարդերեսյանին. “Մեր եռակի հաղթանակների շքերթը շարունակվում է: Արդեն չորորդ օրն է եւ բեմում է հաղթնակած դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Դերասանուհի լեգենդ, դերասանուհի պատմություն, դերասանուհի, որը հայ ազգային թատրոնի վերածննդի արարողներից եւ

 վայելողներից է, փառք ու պատիվ: Ես գիտեմ, որ Վարդուհի Վարդերեսյանը հենց այնպես չէ Վարդուհի Վարդերեսյան: Նա բեմում կանգնել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Մհեր Մկրտչյանի հետ, որոնց անունները թեւածում են այս հինավուրց թատրոնի կամարների տակ: Սիրելի՛ Վարդուհի, հիմա մենք մտածում ենք , թե ի՞նչ նվիրում պակասեց,  ի՞նչ մշակույթ հեռացավ մեզնից: Բայց, այնուամենայնիվ, այս անունների կողքին է նաեւ Վարդերեսյան ազգանունը, որը շարունակում է մեզ ներել մեր արած ու չարած սխալների համար: Այն սխալների համար, որ մենք չենք կարողանում մեզ հանձնած իրենց կյանքի գործը լուրջ առաջ տանել եւ ստեղծել ազգային թատրոն”: Ապա հավելեց. “Ես խոսել եմ քո 70, 75 եւ 80- ամյակներին եւ հիմա  85-ին կրկին խոսում եմ,  բայց, ամենակարեւոր, ամենահետաքրքիր ու անսպասելի խոսքը պահում եմ 90-ի , 95-ի  եւ 100-ամյակի համար”:

“ԱՅԴ ՕՐԸ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ ՇՏԱԲՕԳՆՈՒԹՅՈՒՆՈՎ ՏԱՐԱՆ”

vard1Մեծ դերասանուհու մասին իր հուշերով հանդիսատեսի հետ կիսվեց ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ. “Երբեմն Վարդուհի Վարդերեսյանի հետ ինձ բախտ է վիճակվում խաղալ: Խաղում եմ վանահայր  Շանթի “Հին աստվածներում”: Այդ դերը երկու դերասան է խաղում՝ Լոռենց Առուշանյանը եւ Արմեն Մարությանը: Այդտեղ այսպիսի մի տեսարան կա, որտեղ վանահայրն ասում է. “Կավարտեմ ու կերթամ”: Ես այդ մոռացա ասել, Վարդուհի Կարպովնան նայեց ինձ ու տեսավ չեմ ասում եւ սկսեց. “Հիմա պիտի ըսեիր կավարտեմ ու կերթամ, ինչի՞ չըսեցիր, եթե դուն ըսեիր կավարտեմ ու կերթամ, ես պիտի ըսեի….”: Ասաց, պրծավ, դուրս եկավ ետնաբեմ. “Ո՞ւր է այդ մանչը, կանչե՛ք: Տղա՛ս, ի՞նչ ըրեցիր, ամբողջ տեսարանը փչացուցիր, այդպես չի՛ կարելի, տղա՛ս, չի՛ կարելի բառը մոռնալ, չի՛ կարելի աս ի՞նչ կենեք”: Աղմուկ-աղաղակ: Եվ վազելով եկավ Վահե Շահվերդյանը. “Ի՞նչ է եղել, Արմեն, Վարդուհի Կարպովնան ինչո՞ւ է բարկացած”: Ասացի. “ Վահե ջան, մոռացել էի այդ “կավարտեմ ու կերթամն” ասեմ”: Նա էլ թե. “Դե մի մոռացի էլի, Վարդուհուն չգիտե՞ս, նա շատ բծախնդիր է”: Գնացի գրիմանոց, ասացի Վարդուհի Կարպովնա ներող կլինենք, ուղղակի մոռացա: Ու հանկարծ. “ Ապրես, տղա՛ս… մի՛ մոռցիր, ա՛յ տղա, մի՛ մոռցիր, կարեւոր բան է դերասանի հիշողությունը”: Ու դրանով պրծա: Մի երեք օր հետո կրկին Շանթի “Հին աստվածներ” ներկայացումն է, բայց այս անգամ ես չեմ խաղում, այլ՝ Լոռենց Առուշանյանը: Եկա թատրոն, Լ.Առուշանյանը զարմացավ, ասացի մի հարցով եմ եկել, խնդրում եմ այն տեսարանում, որ մենք ասում ենք “կավարտեմ ու կերթամ” հանկարծ չմոռանաս, որովհետեւ, եթե մոռացար,  կորած եմ: Լ.Առուշանյանն էլ թե. “Հիմար բաներ ես խոսում, գնա՛, չեմ մոռանա”: Եկավ այդ կտորը ու Լոռենց Առուշանյանը մոռացավ: Այդ օրը Վարդուհի Վարդերեսյանին շտաբօգնությունով տարան”:

vard5vard4

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում