livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

ErvandՀունիսի 8-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Նիլ Սայմոնի «Բանկետ» պիեսը` նույն թատրոնի դերասան, ինչպես նաեւ բեմադրիչ ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ մատուցմամբ: «Զարուհու» հետ զրույցում նա ասաց, որ սա թվով իր երրորդ ռեժիսորական աշխատանքն է. «Մոտ կես տարի ե՛ւ ես, ե՛ւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը փնտրտուքների մեջ էինք: Վերջապես գտնվեց մի պիես, որ միաձայն հավանության արժանացավ:

Խոսքը`Նիլ Սայմոնի «Բանկետ» պիեսի մասին է»,- ասաց Ենգիբարյանն ու հավելեց, որ ներկայացման մեջ զբաղված են 12 դերասան, թեպետ կերպարները 6-ն են: Ներկայացումն ունի երկու կազմ. «Տարիքային որեւէ խտրականություն չկա: Ներկայացման մեջ զբաղված են եւ վաստակավոր դերասաններ, եւ ոչ վաստակավոր` երիտասարդ, բայց ոչ սկսնակ»,- ընդգծեց զրուցակիցս` հավելելով, որ ներկայացումը սիրո մասին է: Բեմում երեք սիրահարված, կրքոտ զույգեր են… Երիտասարդ բեմադրիչը կարեւորեց. «Կյանքում կարեւոր բան է չզղջալ` չասվածի, չարվածի համար: Պետք է խոսել ու պարզաբանել: Պատահում է` երբեմն սիրահար զույգերի բաժանման պատճառ դառնում է չնչին մանրուքը… Մեր ներկայացումը հենց դրա մասին է»:

Ի դեպ, նոր ներկայացումը համեմված է պարային տարրերով: 

«Ընտրել ենք տանգո: Իմ կարծիքով, տանգոն սիրո պար է, կրքոտ ու սիրահարված զույգերի պար»,- եզրափակեց Երվանդ Ենգիբարյանը`նշելով, որ պարերի բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում