livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

tang1Հայաստանյան թանգարանները կրկին լեփ-լեցուն են,բայց ընդամենը տարվա ընթացքում մեկ օր: Մայիսի 18-ին կայացավ Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանների գիշեր» ծրագիրը, եւ հանրությունը հնարավորություն ունեցավ անվճար այցելել, ծանոթանալ ու ուսումնասիրել որոշ բացառությամբ բոլոր թանգարանները:

Այս տարի «Թանգարանների գիշեր» ծրագրին առաջին անգամ միացել էր նաեւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նորաբաց եռաչափ թանգարանը, որն արդեն ունի իր այցելուների հոծ բանակը:

tang«Զարուհու» հետ զրույցում նույնը փաստեց նաեւ թանգարանի տնօրեն ԱԼՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. « 2012  թվականի նոյեմբերի 17-ից մինչեւ տարվա վերջ ունեցել ենք  6153 այցելու, որն, իսկապես, շատ զարմանալի էր մեզ համար: Իսկ այժմ ամեն ամիս ունենում ենք 1000-2000 այցելու եւ սա միայն հաշվառված այցելուների քանակն է: Այնպես որ, համեմատած Հայաստանի մյուս խոշոր թանգարանների, դա շատ մեծ ցուցանիշ է»: Իսկ թե՞ ինչով է գրավում թանգարանն այցելուին եւ ինչպե՞ս կարող է տասնամյակների պատմություն ունեցող թանգարանների հետ մրցել, թանգարանի տնօրենը նշեց. «Սա համալսարանական թանգարան է եւ, եթե համեմատում ենք, պետք է համեմատենք մյուս բուհական թանգարանների հետ:  tangaran2Քանի որ ունենք Թանգարանագիտության ամբիոն, ապա օգտագործելով, կիրառելով այն ամենն,  ինչ դասավանդում  ենք, համեմատաբար կարճ ժամանակի ընթացքում նյութերը հավաքեցինք: Oրինակ, մյուս բուհերի թանգարանները տասնյակ տարիներով նյութեր են հավաքել, իսկ մեզ համար նորություն էր: Դրանից ելնելով էլ  աշխատեցինք տեխնիկական հնարավորություններն ավելի ակտիվ օգտագործել, որպեսզի ժամանակակից եւ հետաքրքիր լինի ու եղած նյութը թանգարանի տարածքում ցուցադրելու շատ հնարավորություններ ունենանք: Այժմ ունենք  բումային էկրան, որը միացած է համալսարանի կայքին, իսկ «Թանգարանների գիշեր» ծրագրի կապակցությամբ էկրանի վրա այսօր աշխարհի լավագույն թանգարաններն են ներկայացվում: Ունենք նաեւ  էկրաններ, որտեղ սլայդ-շոուների տեսքով ցույց ենք տալիս տարբեր թեմաներ` սովորաբար, բուհի պատմության,  Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի հետ կապված: Այդ ամենը մեր ֆոնդերից  պատրաստում ենք ու ներկայացնում, որպեսզի հետաքրքիր լինի: Համենայն դեպս, կարծում եմ` մեզ մոտ չեն ձանձրանում, ինչը վկայում է տպավորությունների գրքում մեր այցելուների կողմից արված  գրառումները»:

tangaran1Իսկ համալսարանական միջոցառումները խոստումնալից էին` «Խ.Աբովյանի անվ.ՀՊՄՀ գիտական աշխատությունների մատենագիտություն» գրքի շնորհանդես, ուսանողների կատարմամբ համերգային ծրագիր, «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի համերգ, ազգագրական պարերի ուսուցում:

«Զարուհին» եղավ նաեւ Երվանդ Քոչարի թանգարանում ու իրականացված միջոցառումների մասին հետաքրքրվեց թանգարանի տնօրեն ԼԱԼԱ ՔՈՉԱՐԻՑ. « Այս տարի «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում  ներկայացրել ենք «Սասունցի Դավիթը» եւ Զվարթնոցի «Արծիվը», եւ աստիճանաբար պետք է մյուս քանդակները նույնպես ներառենք վիրտուալ ցուցադրության մեջ: Մեր թանգարանի տարածքը փոքր է, բայց դա հնարավորություն կտա արհեստականորեն ավելի մեծացնել այն: Իսկ այցելուների համար ամենահետաքրքիրն այս տարի «Դեպի Քոչարի մոնումենտալ արձանները» վիրտուալ տուրն էր»: Ի տարբերություն Ե.Քոչարի թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանն առավել հագեցած էր միջոցառումներով: Այս մասին տեղեկացանք թանգարանի տնօրեն ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ. «Այս տարի մեր թանգարանի միջոցառումներին մասնակցում էին «Կարին» եւ «Ամարաս» պարային համույթները, թիվ 13 երաժշտական դպրոցի փողային նվագախումբը, դպրոցական երգչախումբը, Ս.Թոփուզյանի անվան խամաճիկների թատրոնի սաները, ներկայացված էին Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նկարչական ֆակուլտետի ուսանողների ստեղծագործությունները: Այնպես որ, ինձ թվում է, ծրագիրը բավականին լավ ընդունվեց ժողովրդի կողմից»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՜ք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում