livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

leylaՕրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում կայացավ անտրեպրիզային ՙՊաղտասար Աղբար՚ օպերետը` Հրանտ Աղաջանյանի ռեժիսուրայով, երաժշտությամբ ու լիբրետոյով, որտեղ կանացի գլխավոր` Անուշի դերում, հանդես եկավ էստրադային երգչուհի ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ:

ՙԶարուհու՚ հետ զրույցում երգչուհին ասաց, որ սա իր առաջին փորձն էր օպերետում խաղալը. ՙԻնձ համար շատ պատասխանատու քայլ էր, քանի որ ամենուր սիրում եմ պրոֆեսիոնալ լինել: Երբեւէ չեմ աշխատել թիմով: Սակայն մթնոլորտը շատ ջերմ էր: Բոլորը իրար զգում էին, օգնում... Դա ինձ ուժ եւ վստահություն էր տալիս՚:

Խոսելով իր բեմական կերպարի մասին` երգչուհին ասաց. ՙԱնուշի կերպարը շատ հակասական էր, որովհետեւ նա ե՛ւ սիրող, ե՛ւ դավաճան կին էր... Գլխավոր դերերից մեկն էր, պետք էր համոզիչ ու անկեղծ լինել: Դժվար էր, ռուսերենով ասած, բեմում ՙպրոստուշկա՚ խաղալը՚:

Երգչուհին խոստովանեց, որ երկու ներկայացմանն էլ, ցավոք, ներկայացել է վատառողջ, ձայնալարերի հետ խնդիր է ունեցել, սակայն, լինելով իր գործի նվիրյալը, ինչպես ասում են, զենքերը վայր չի դրել. ՙԱռաջին ներկայացման ժամանակ ես սարսափելի վատառողջ էի: Չգիտեմ, թե ոնց եմ երգել: Աշխարհում, չգիտեմ, քանի դեպք կարող է այսպիսին լինել, որ մարդ կարողանա առանց ձայնի երգել: Մազերս սպիտակեցին բեմում: Այս անգամ, թեպետ մինչեւ վերջ չէի առողջացել, սակայն, ձայն ունեի: Թե այսօր ստացվեց` դա պետք է ասի հանդիսականը՚:

Երգչուհին խոստովանեց, որ քննադատությունն իրեն չի վշտացնի, քանի որ բեմում իր հանդիսականի հետ անկեղծ է եղել. ՙԻհարկե, կլինեն քննադատություններ, չեմ վախենում: Գիտեք, ինչո՞ւ, որովհետեւ անկեղծ եմ եղել: Ես անում էի այն, ինչ զգում էի: Կարող եմ ասել, որ սա ամենաբարդ փորձն էր արվեստում՚: Լ. Սարիբեկյանը հետագայում էլ չի հրաժարվի նման բարդ փորձություններից, եթե, ինչպես ինքն է ասում, արժեքավոր գործ առաջարկեն ու տրամադրող միջավայր լինի. ՙԵրբ խորացա թատրոնի մեջ, հասկացա, որ սա ամենաբարդ արվեստն է: Երգելն ինձ շատ հեշտ թվաց: Եթե հետագայում առաջարկեն, գուցեեւ համաձայնվեմ: Պիտի արժեքավոր գործ լինի: Եթե նկատել եք, ես շատ քիչ եմ երեւում՚:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում