livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

erg2Գրքի գողը գող չէ, բայց դե, գրագողությունը համարվում է հանցագործություն կամ, ավելի մեղմ ասած, օրենքի խախտում, ինչը վերջերս լայն տարածում է գտել համաշխարհային շոու-բիզնեսում: Այս երեւույթը, կարծես թե, արդեն ներթափանցել է նաեւ Հայաստան: Տարիներ առաջ, երբ դեռ նոր-նոր էր ձեւավորվում հայկական շոու-բիզնես ասվածը, խոսել հեղինակային իրավունքների մասին ավելորդ կլիներ, քանի որ նախեւառաջ չկար որպես այդպիսին ձեւավորված օրենք եւ սահմանագիծ: Մեր օրերում, երբ հասարակությունը թվում է, թե առաջնորդվում է քաղաքակրթության հետքերով, գրագողության բացահայտման դեպքերը առավել զարգացում են ապրում:
Հայ շոուբիզնեսյան իրականությունում վերջին գրագողության աղմկահարույց դեպքը Սոնա Շահգելդյանի եւ Վարսայի միջեւ էր: Նրանց երգի համար թեժ պայքարից հետո թերեւս չուշացավ հաջորդ` հերթական գրագողության դեպքը:

Երգչուհի Լուսինե Քոսյանը վերցնելով երգչուհի Վակայի (Վարդուհի Դավթյանի) «I've just restarted all my life» երգը, որի երաժշտության հեղինակն է Արտակ Հակոբյանը, իսկ խոսքերի հեղինակը` Մարգարիտա Շարիմանյանը, մասամբ փոխելով երգի բառերը, այն վերնագրել է «You» եւ երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ:

«Զարուհին» այս խճճված պատմությունը պարզելու համար նախ առաջինը զրուցեց երգչուհի ՎԱԿԱՅԻ (ՎԱՐԴՈՒՀԻ ԴԱՎԹՅԱՆԻ) հետ, ով ներկայացրեց երգի ստեղծման պատմությունը:

- Պետք է մասնակցեի միջազգային ինտերնետային մրցույթի եւ դիմեցի Արտակ Հակոբյանին, թե արդյոք ունի երգ, որով կարող եմ ներկայանալ այդ մրցույթին: Նա էլ ցույց տվեց այս երգի երաժշտությունը, հավանեցի ու, քանի որ արդեն ծանոթ էի Մարգարիտա Շարիմանյանին, հենց նա էլ երաժշտությանը համապատասխան բառեր գրեց: Քանի որ մրցույթը միջազգային էր, խոսքերը գրվեցին անգլերեն: Այդ երգը մասնակցեց 250 հազար հոգու մեջ` ամբողջ աշխարհում, եւ 2 ամիս առաջին հորիզոնականում էր: Հետո այդ երգը ընդգրկվեց 2009 թվականին թողարկված ձայնասկավառակիս մեջ, որը եւ կրեց հենց երգի վերնագիրը «I've just restarted all my life»:

erg- Վակա, իսկ ճի՞շտ է, որ երգը գողացված է:

- Երգը չի գողացվել, սկզբում ես եմ երգել, սակայն հետո երգի կոմպոզիտորը` Արտակ Հակոբյանը, որոշել է այն տալ ուրիշին, քանի որ ես կոմպոզիտորին չեմ վճարել երգի համար: Ուղղակի միակ վրիպումն այն է եղել, որ ինձ չի զգուշացրել, բայց, քանի որ նա է կոմպոզիտորը, եւ ես էլ չեմ վճարել, իհարկե, նա իրավունք ուներ այն տալու մեկ ուրիշին: Լրիվ ուրիշ հարց է, երբ վերցրել են երգի խոսքերը, կիսատ-պռատ փոխել ու մի բան էլ գրել են, որ խոսքերի հեղինակը Լուսինե Քոսյանն է:

- Այսինքն` Դուք տեղյակ չե՞ք եղել:

- Ոչ, մեր ընդհանուր ընկերներն են ասել, որ շուտով երգն ուրիշին է տալու, ես մտածում էի, որ դա պարզապես կատակ է:

- Դուք խնդիր չե՞ք տեսնում այս ամենի մեջ:

- Խնդիրը միայն այն է, որ ինձ, գոնե, պետք է տեղյակ պահեին` երգն ուրիշին տալու մասին:

Բուն էությունը հասկանալու համար «Իրավունքը» խոսեց նաեւ երգի խոսքերի հեղինակ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՇԱՐԻՄԱՆՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց նաեւ երգի փաստաթղթային պատմությունը: Մարգարիտան խնդիր է տեսնում ոչ միայն չտեղեկացնելու, այլ նաեւ հեղինակային իրավուքների խախտման մեջ. «Ըստ ՀՀ Հեղինակային եւ հարակից իրավունքի մասին օրենքի 66-րդ հոդվածի` տվյալ պարագայում խախտվել են իմ իրավունքները: Երգը գրել եմ 2009թ. հուվարի 27-ին, որը եւ ամրագրված է ՀՀ ՙՀայհեղինակ՚ հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության կողմից»:

Մ. Շարիմանյանը պնդում է. «Չի կարելի աղավաղել երգը, ասելով, թե փոխվել են երգի բառերը, եթե երգի առնվազն 51%-ը նույնն է մնացել, եւ մի բան էլ Լ. Քոսյանը ներկայացել է որպես հեղինակ... Այս պարագայում նույնիսկ համահեղինակ գրելը սխալ է: Փորձել եմ ընդհանուր հայտարարի գալ երգչուհու հետ` պահանջելով նրանից` հանել տեսահոլովակը բոլոր այն սոցիալական կայքերից, որտեղ երգը կա, նաեւ փոխհատուցում` ինչպես ամրագրված է օրենքով: Դրա փոխարեն Լ. Քոսյանը խնդրեց ժամանակ` խնդիրը շտկելու համար: Սակայն սահմանված ժամանակահատվածում չարձագանքելու հետեւանքով այժմ այս խնդրով զբաղվում է իմ իրավաբանը: Ի դեպ, գործընթացը երեք փուլով կանցկացվի, եթե չլինի բանավոր համաձայնություն, ապա այդ դեպքում արդեն կդիմեմ դատարան, իսկ մոտ ժամանակներս մեր  իրավաբանները պատրաստվում են հանդիպել»:

 

Իրավիճակը միակողմանի չներկայացնելու համար «Իրավունքը» դիմեց նաեւ երգչուհի ԼՈՒՍԻՆԵ ՔՈՍՅԱՆԻՆ:

Սկզբում երգչուհին չէր ցանկանում խոսել, մեզ խորհուրդ տալով, թե հոդվածն առայժմ չտպագրենք, մինչեւ իրենք կսկսեն դատական erg1պրոցեսը եւ մի բան էլ անցավ սպառնալիքի, թե միակողմանի հոդված տպագրելու համար խմբագրությանը դատի կտա.

- Ես, երեւի, ուղղակի բարոյական վնասի հատուցում կխնդրեմ` կամ ձեզանից, կամ այդ աղջկանից (խոսքը Մարգարիտա Շարիմանյանի մասին է): Ես ցանկություն չունեմ որեւէ մեկի հետ վիճել: Միայն կարող եմ ասել, որ դա անհիմն վիրավորանք է, դա դեռ պետք է ապացուցել: Ցանկացած մարդ չի կարող վեր կենալ ու ասել, որ դու ինձանից բառեր ես գողացել` առանց որեւէ ապացույց ներկայացնելու: Ոչ ոք իրավունք չունի դիմացինին գրագող անվանելու` առանց որեւէ ապացույցի: Սա անհիմն մեղադրանք եմ համարում:

- Լուսինե, Դուք երգի խոսքերի Ձեր տարբերակը գրանցե՞լ եք «Հայհեղինակում»:

- Այո:

- Ե՞րբ եք գրանցել:

- Օրը չեմ հիշում, բայց անցյալ ամսին եմ գրանցել: Ապրիլի սկզբին, ինչքան հիշում եմ, որովհետեւ էլի երգ ունեի գրանցելու ու միասին տարա գրանցեցի:

Իսկ, թե ինչպես է ստացվել, որ նույն երաժշտության վրա գրված երգի խոսքերը գրանցվել են երկու անգամ տարբեր հեղինակների կողմից, «Հայհեղինակի» հեղինակային բաժնից տեղեկացրին.«Նման բան կարող է լինել, քանի որ այն տարբեր հեղինակների կողմից տարբեր բառերով է գրանցված: Նույնիսկ երաժշտության հեղինակը, քանի որ կնքված պայմանագիր չկա, տեղյակ էլ չի եղել, որ իր երգի վրա բառեր են գրվել: Ինչպես հասկացանք, այդ շրջանում երաժշտության հեղինակն ու Մարգարիտան կապ չեն ունեցել: Կոմպոզիտորը երաժշտությունը նվիրել է երգչուհուն, ու իրենց ասելով` չի էլ իմացել, որ բառեր են գրվել: Հիմա, քանի որ կոմպոզիտորը իրավասու է իր գործի նկատմամբ` իր ստեղծագործությունն է, ինչ կուզի կանի, տվել է ուրիշին, որ բառեր գրվի, եւ այդ մյուս երգի տարբերակն էլ գրանցվել է Լուսինեի կողմից: Համենայնդեպս, կոմպոզիտորը դեմ չի եղել, իսկ կարեւորն այստեղ կոմպոզիտորն է` երաժշտության հեղինակը»:
Այն հարցին, թե, եթե դատական պրոցես սկսվի ՙՀայհեղինակն՚ ինչո՞վ կարող է  նպաստել գործին, հեղինակային բաժնից փոխանցեցին. «Մենք ընդամենը վկայություն կարող ենք տալ, թե ով ինչ գործ եւ երբ է գրանցել ՙՀայհեղինակում՚ եւ փաստաթղթեր տրամադրել»:
Մեզ մնում է սպասել եւ ուշիուշով հետեւել այս գործընթացին, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում. «Այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում