livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

gorՙԵվրատեսիլում՚ ՙԴորիանս՚ խմբի փայլուն ելույթից ու Հայաստանի եվրատեսիլյան պատմության մեջ առաջին անգամ ցածր հորիզոնական գրավելուց հետո շատերը մեղադրում էին Հ1-ին երգն ընտրելիս Սփյուռքի կարծիքի հետ հաշվի չնստելու մեջ: Մի մասի կարծիքով էլ Հ1-ի ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում Եվրոպա մեկնող մասնակցի երգը նույնիսկ հիթ չդարձավ մեր երկրում: ՙԵվրատեսիլից՚ հայրենիք վերադառնալուց հետո ինչպես երգչուհի Էմմիի, այնպես էլ ՙԴորիանս՚ խմբի ժամանակ չհանդիպեցին լրագրողների հետ մամլո ասուլիսով, թեպետ վերադարձից հետո այդպես խոստացել էր ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Բայց ՙԶարուհու՚ հետ զրույցում պատվիրակության ղեկավարը այսպես բացատրեց.

-Անպայման չէ, որ վերադարձար ՙԵվրատեսիլից՚, ուրեմն` պիտի մամուլի ասուլիս անես: Ես եւ խմբի պրոդյուսեր Արա Թադեւոսյանը հանդես եկանք մի քանի հեռուստատեսային հաղորդումներում ու կարծում ենք, որ դրանից զատ ավել խոսելու բան էլ չկար:

- Վերջին մի քանի տարիներին Հ1-ը կարծես այդքան էլ չի զբաղվում ՙԵվրատեսիլ՚ մեկնող մասնակցի PR-ով, որ նախ, երգն այստեղ հիթ դառնա, հետո նոր մեկնի Եվրոպա:

- Դա ուղղակի միֆ է, որը ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են գցել ու դարձրել կարծիք, եւ եթե բան չեն ունենում խոսելու` դա են հիշում: Ամեն տարվա նման նույն մեխանիզմով էլ աշխատում ենք: Իսկ երգը հիթ դառնում է, թե` ոչ, դա արդեն հարաբերական է, որովհետեւ ռոք-բալլադը չես կարող համեմատել փոփ-հիթային ստեղծագործության հետ, որն իր կոնցեպտով այնպիսին է, որ կարող է բոլոր ռադիոալիքներով ու բոլոր ավտոմեքենաներից հնչել: Եվ պիտի հաշվի առնենք այն, որ նրանք լուրջ ռոք երաժիշտներ են, որոնց համար կան սկզբունքներ, տարիների ընթացքում ձեւավորված բնավորության գծեր, նպատակներ, ասելիքներ, որոնք չեն համապատասխանում փոփ ժանրում մտածողների հետ: Այս մարդկանց նպատակը ամեն անգամ, ամեն տեղ ու առիթին երեւալը չէ: Նրանք ավելի լուրջ երաժշտություն են ներկայացնում, ու իրենց համար կարեւորը բուն գործն է, որն իրենք փայլուն արեցին ՙԵվրատեսիլում՚: Մարդիկ գիտեն իրենց գործը, նախընտրում էին շատ փորձ անել լավ ելույթի համար, քան դրա փոխարեն գնան հարցազրույցի: Այսինքն` սա ինչ-որ չափով նաեւ խմբի քաղաքականությունն է, որն ամբողջովին համապատասխան է իրենց: Բոլոր համաշխարհային ռոք խմբերը գրեթե այդ քաղաքականությամբ են շարժվում, ոչ թե փոփ-աստղերի նման, որ ինչ անում են` ես հաց կերա, լվացվեցի, նկարում են իրենց ու սկսում արհեստական PR անել:

- Ինչու Սփյուռքի հետ հաշվի չենք նստում երգն ընտրելիս:

- Սփյուռքի հետ կապված ինչ-որ հերթական կարծիքներ հնչեցին: Սփյուռքն ամեն տարվա նման շատ լավ քվեարկել է: Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում, որ քվեարկել են եւ շատ են հավանել ՙԴորիանսին՚: Այնպիսի մարդիկ էին հատուկ եկել Մալմյո, որ երկրպագեին տղաներին: Առհասարակ կարծիք հնչեց, որ կարելի է Սփյուռքին էլ ընդգրկել: Դա, իհարկե, հետաքրքիր տարբերակ է, կարելի է քննարկել հետագայի համար: Բայց այսպիսի կանոն կա, երբ որ դու անում ես ազգային ընտրություն, պետք է անպայման քվեարկությունը լինի քո երկրում, դրսից չեն կարող քվեարկել: Կարելի է մտածել մի մեխանիզմ, որով Սփյուռքի կարծիքն էլ հաշվի կառնենք: Իհարկե, Սփյուռքի կարծիքը կարեւոր է, որովհետեւ մեծամասնությամբ իրենք են քվեարկում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում