livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

alla1Վերջին շրջանում թատերագետներ «ակտիվությունը» ոչ թե ներկայացումները վերլուծելու, այլ դերասաններին անձնական վիրավորանքներ հասցնելու գործում անսահման է:

Երիտասարդ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը Սունդուկյանի անվան թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը վերլուծելով` նշել էր, որ թատրոնում մի նոր հաստիք պիտի ավելացնեն ու Ալլա Վարդանյանին տան` որպես դերասան Արմեն Մարությանի կին, հաստիքը:

«Զարուհին» այս թեմայի շուրջ զրուցեց ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ հետ, ով իր կնոջ համար նոր «հաստիք» ստեղծելու մասին ասաց. «Ալլա Վարդանյանի նման դերասանուհիներ այսօր քիչ կան: Շատերն ինձ ասում են Ալլա Վարդանյանի` Ալլա մորաքրոջ ամուսինը: Այդ գրողը, երեւի թե ուզում է իր վրա ուշադրություն հրավիրի, քանի որ Արմեն Մարությանն արդեն կայացած մարդ է, ու իմ խոսքը շատ կարեւոր է իրենց համար: Ի՞նչ կապ ունի Արմեն Մարությանի կինը, այն խեղճ աղջիկը նույնիսկ գրվում է Վարդանյան Ալլա: Ալլայի մաքրությունն ու ազնվությունը ես չպիտի քեզ ասեմ, նրա հեքիաթների վրա եք դաստիարակվել: Նա, եթե այդպիսի խնդիր ունենար, կգրվեր Ալլա Մարության` կօգտվեր այդ ազգանունից»:

allaՊարոն Մարությանը համեմատականներ անցկացնելով ԽՍՀՄ տարիների թատերագիտության հետ` ասաց. «Առողջ թատերաքննադատից լավ բան աշխարհում չկա, ես տեսել եմ Լուիզա Սամվելյան, Լեւոն Հախվերդյան, Ռուբեն Զարյան, լուրջ մարդիկ եմ տեսել: Ներկայացումը պիտի ճիշտ մեկնաբանել: Ես հավանում եմ, չեմ հավանում, նման բան գոյություն չի ունեցել ե՛ւ կոմունիստների ժամանակ` որ պիտի ունենար, ե՛ւ հիմա` առավելեւս»,- ասաց Մարությանն ու խորհուրդ տվեց,- «Դա բարդ աշխարհ է, մեզ մոտ այն խակ է: Թող ավելի ճիշտ զբաղվեն իրենց գործով: Ապրում ենք «պրովինցիայում», մեկը մի գործ է անում, մնացածները` պարապությունից պիտի սկսեն դրա մասին գրել: Երիտասարդ թատերագետներին խորհուրդ կտամ ավելի շատ կապվեն թատրոնի հետ: Թատերագետը պիտի ավելի շատ թատրոնում լինի, քան թատրոնի կողքին կանգնած: Նա պիտի կարողանա մեկնաբանել թատրոնը: Դա ձեւ է, որ ես վիրավորեմ` PR անեմ ու անուն վաստակեմ: Այդպես վաստակած անուններն այնքան շուտ են կորչում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում