ernesto«Զարուհի» ամսագիրը շարունակելով իր «Exclusive» հարցազրույցների շարքը, այս անգամ խորագրի ներքո ներկայացնում է Վենետիկում ծնված, բայց Լոնդոնում հաջողությունների հասած իտալացի հայտնի նկարիչ ԷՌՆԵՍՏՈ ՌՈՄԱՆՈԻՆ:

- Ինչպե՞ս կարող եք բնորոշել Ձեր արվեստը:

romanu- Կարելի է ասել, որ ես իմ արվեստում խաղում եմ կյանքի եւ մահվան հետ: Հակառակ դեպքում դժվար կլիներ ինձ համար արդարացնել իմ արվեստը բնորոշող ռենտգենյան ճառագայթման նմուշներ օգտագործել իմ գործերում: Դա մի յուրօրինակ ուղերձ է, որը հիշեցնում է մեզ մահվան մասին, բայց կարծում եմ իմ գործերի շնորհիվ այն նաեւ հիշեցնում է, որ կյանքում պետք չէ հեռանալ բնությունից, այլ ճիշտ հակառակը: Ես հավատում եմ մարդկանց ստեղծարար մտքին, բայց այն անթերի չէ… Շատ եմ սիրում անատոմիան, այն հիշեցնում է երբեւիցե ստեղծված ամենակատարյալ մեքենայի մասին, խոսքը մեր մասին է` մարդկանց, որոնց, իհարկե, վեր չեմ դասում ամենից: Հավատում եմ, որ մահը ավարտ չէ, դրանից հետո էլ կյանք կա, եւ այդ անդրշիրիմյան կյանքը հավերժ է: romanu2Արվեստը նույնպես հավերժ է, այն հոգու եւ ոգու ծնունդ է:

- Ձեր աշխատանքներում ո՞վ կամ ի՞նչն է դառնում հիմնական հերոս:

- Ես հավատում եմ մարդկանց ոգու գոյությանը, բնավ հակված չեմ հավատալ, որ բուսականությունը կամ կենդանիները ունեն ոգի, բայց նրանք էլ մեծ էներգիայի կրողներ են, կարծեմ, թե Աստված ինքն է նրանց դարձրել մի մասը այս մեծ արարման: Բայց, գիտեք, ես հակված եմ հավատալ, որ ծաղիկները իրենց մեջ կրում են մի թաքնված ուժ, որը ստիպում է մարդկանց բացահայտել իրենց իսկ սեփական ոգին: Դրանք գեղեցիկ են` իրենց բազմազան գույներով ու բույրերով, դրանք ինձ անընդհատ Աստծո մասին են հիշեցնում: Ծաղիկները ավելի լավ են գործում, քան հազար անգամ աղոթողները: Հավատացեք, այս ամենում մեծ խորհուրդ կա:

Միգուցե ես նրանց իմ հավատքի մի մասն եմ դարձրել, երեւի թե վաղուց եմ սկսել պաշտել նրանց: Անկախ այս ամենից, ինձ համար իրական Աստվածը մեկն է, եւ այն իմ միակ Մեծ Հայրն է:

- Ի՞նչ եք կարծում, ժամանակակից արվեստը դեպի ո՞ւր է գնում:

romanu1- Այն իր տարատեսակ փոխակերպումներով շատ արագ վերածվում է արվեստից փիլիսոփայության: Նկատի ունեմ հիմա արվեստում ամենակարեւորը գաղափարն է, այն, ինչը ոչ վաղ անցյալում ավելի կարեւորում էր գեղեցկությունը: Ես կարծում եմ որ եթե գաղափարական արվեստն էլ գեղեցիկ մատուցվի, ապա շատ ավելի լավ կլինի: Բայց, ինձ թվում է, որ երբեմն պետք է նայել տգեղության միջոցով մարդկանց համապատասխան ուղերձը տեղ հասցնել:

- Ցանկություն ունե՞ք Ձեր արվեստը ներկայացնել նաեւ Հայաստանում:

- Մեծ հաճույքով կցանկանամ ցուցահանդես ունենալ Հայաստանում: Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ այցելել ձեր երկիր: Շատ եմ լսել հայկական հարուստ մշակույթի մասին:

- Էռնեստո, ընդունված է համարել, որ հայերը եւ իտալացիները ինչ-որ չափով նման են իրար: Ի՞նչ եք կարծում, կա՞ նմանություն:

- Միանշանակ: Շատ հարցերով նման ենք, նույնիսկ արտաքնապես, բայց միեւնույն է` ես միանգամից կտարբերեմ իտալացուն հայից:

 

Զրույցը՝ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ