livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

haykoՀունիսի 3-ին մի քանի անգամ հարսանիքը հետաձգելուց հետո վերջապես ամուսնացել է երգիչ Հայկ Կասպարովը: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում նորափեսա երգիչը նշել էր. «Հարսանիքի օրն արդեն որոշված էր, բայց մի քիչ հետաձգվեց, քանի որ Գերմանիայի դեսպանատունը դեռ պետք է ինձ վերջնականապես այնտեղ ապրելու իրավունք տա: Սպասում ենք պատասխանին: Հարսանիքի օրը նշանակել էինք մարտի 12-ին, բայց կտեղափոխվի, երեւի թե, կլինի ապրիլի կեսերին»:

Սակայն, մարտն ու ապրիլն անցավ, հավանաբար, մայիս-վայիսն էլ շրջանցեցին Հայկ Կասպարովն ու գերմանաբնակ իր սիրելին` Կարմեն Լուիզան, եւ ահա արդեն հունիսին նորապսակների երջանիկ լուսանկարները հայտնվել են համացանցում: Նշենք, որ հարսանեկան արարողության մասին ինչպես նախապես հայտնել էր երգիչը. «Իմ շատ սիրելի ընկերուհի Դիանա Շատվերյանի դիզայնով ստեղծված հարսի շորը պատրաստվում է: Այն Հայաստանից ինձ հետ պետք է տանեմ: Ավանդական հարսանիք չի լինելու, լինելու է սովորական, «ԶԱԳՍ»-ով հարսանիք: Այնուհետեւ, ինչպես եվրոպացիներն են նշում, կլինի ֆուրշետ եւ ընկերների, բարեկամների հետ միասին կնշենք: Իսկ մյուս տարի, երեւի ամռան վերջին, երբ վերադառնամ Հայաստան, որոշել ենք նորից հարսանիք անել՝ արդեն եկեղեցով»: Ի դեպ, հարսանեկան արարողությունից ընդամենը 4 ժամ առաջ, Հ.Կասպարովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ո՞ւր եք իմ լավ, կորած, Հայաստանում մնացած ընկերներ… բա հիմա կողքս չլինեի՞ք»: Բայց, ցավոք սրտի, Հայկ Կասպարովը Հայաստան կվերադառնա միայն հյուրի կարգավիճակում, քանի որ իր ապագան չի տեսնում հայրենիքում. «Հայաստանում, ինձ թվում է, երգելու հետ կապված ինչ-որ պետք էր արվել է: Հաստատ, ինչ-որ գլոբալ փոփոխությունների պատրաստ չեմ դիմել: Ինչ ոճի մեջ հնարավոր էր՝ երգել եմ, իսկ ռեփ, միանշանակ, չեմ երգելու, ռոք՝ առավել եւս: Այնպես որ, ինձ թվում է, այստեղ էլ անելիք չունեմ: Այսինքն՝ այնպիսի անելիք չունեմ, որով կարող եմ ապշեցնել հայ հանդիսատեսին»:

Ամեն դեպքում, երջանկություն մաղթենք նորապսակներին, թող միմյանց հանդեպ սերն ու փոխադարձ հարգանքը հարթի բոլոր ծագող խնդիրներն ու խոչընդոտները եւ հուսանք, որ ապագայում գոնե փոքրիկ Կասպարովները կվերադառնան հայրենիք ու, ինչու ոչ, կշարունակեն հայրիկի գործը:

hayko3hayko2hayko1


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում