livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

lil2Վերջերս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կազմակերպել էր ինտերնետային մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է ներկայացնեին Լիլիթի`«Ես եմ հորինել» երգի  քավր տարբերակները: Պրոֆեսիոնալ ժյուրին բազմաթիվ տարբերակներից ընտրեց ընդհամենը 11-ը: Ինտերնետային քվեարկության եւ ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչվեց ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:

«Զարուհու» հետ զրույցում Սարգիսը նախ պատմեց, որ զբաղվում է երաժշտությամբ: Սովորում ` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասական վոկալ բաժնի երրորդ կուրսում: Դրա հետ մեկտեղ ունի իր ձայնագրման ստուդիան, որտեղ ստեղծագործում է ընկերների հետ:

-Երբեւէ մասնակցե՞լ եք մրցույթների:

- Փոքր ժամանակ մասնացել եմ, 10-13 տարեկան հասակում: Մինչ այսօր ոչ մի մրցույթի չեմ մասնակցել, քանի որ ձայնիս փոփոխման շրջանն էր: Իսկ հիմա, փորձում եմ քայլեր անել հայ երգարվեստում:

- Սարգիս, ինչպե՞ս իմացաք մրցույթի մասին:

- Իմացա պատահաբար, շատ եմ սիրում իմ կողմից  սիրելի Լիլիթ Հովհաննիսյանի կատարմամբ  «Ես եմ հորինել» երգը: Պիտի այդ երգը ձայնագրվեի, եւ  քանի որ, մրցույթ հայտարարվեց`որոշեցի փորձել ուժերս եւ մասնակցել:

- Սպասու՞մ էիք հաղթանակի:

- Հենց մրցույթի սկզբից շատ եմ ցանկացել հաղթել` ինչպես բոլորը:

- Ի՞նչ մրցանակների արժանացաք:

- Բացի հաղթանակից`ստացա երգ Վահրամ Պետրոսյանի կողմից, իմ երգն անվճար սկսեց պտտվել ռադիոկայաններից մեկում: Իսկ ամենակարեւոր  նվերը եղավ շատ-շատ մարդկանց դրական կարծիքները  իմ  ֆեյսբուքյան էջում: Դա մրցույթի եւ Լիլիթ Հովհաննիսյանի շնորհիվ է:

-Վահրամ Պետրոսյանը գրել է երգը: Համապատասխանու՞մ է այն Ձեր ձայնին, երաժշտական ճաշակին:

- Երգը դեռ չի գրվել: Վահրամ Պետրոսյանը մեր լավագույն երգահաններից է, դրա համար էլ վստահ եմ, որ կհամապատասխանի:

lil1-Երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի՞:

-Տեսահոլովակ կլինի, բայց դա արդեն մրցանակների հետ կապ չունի:

- Հնարավո՞ր է,որ լինի համագործակցություն Լիլիթ Հովհաննիսյանի հետ:

-Այո, հնարավոր է: Ցանկությունս շատ մեծ է:

- Ըստ ձեզ, կա՞ր առողջ մրցակցություն:

- Մեկ ամիս շարունակ կար առողջ մրցակցություն: Բոլոր նրանք,ովքեր հետեւել են մրցույթին, կփաստեն դա:

- Ի՞նչ տվեց Ձեզ այս մրցույթը:

- Ճանաչում, փորձ, շատ մարդկանց դրական կարծիքներ եւ լավ առաջարկներ:

-Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը:

-Մարդիկ կան, որ ինձ երգեր են ուղարկել`թողնելով կոնտակտային տվյալներ:Ճանաչված երգահաններ չեն, բայց կլսեմ բոլոր երգերը եւ եթե ինձ դուր գան`մեծ ուրախությամբ կերգեմ:

-Ու՞մ  կամ ինչի՞ն եք  շնորհակալ Ձեր հաղթանակի համար:

- Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին, բոլորն էլ տաղանդավոր եւ խոստումնալից են: Մրցույթում երկու հաղթող եղավ.« Գրան Պրիին» արժանացավ Գրիգորը` նրան նույնպես շնորհավորում եմ:

Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ երգի համար: Առանձնահատուկ շնորհակալ եմ մեր շատ սիրելի Լիլիթ Հովհաննիսյանին եւ Վահրամ Պետրոսյանին:

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում