livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

monseratՀունիսի 9-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ սոպրանո ՄՈՆՍԵՐԱՏ ԿԱԲԱԼԻԵԻ համերգը, որին մասնկցում էր նաեւ նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, ինչպես նաեւ մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, ով Մոնսերատ Կաբալիեի անվան միջազգային մրցույթի հաղթող է, բարիտոն Դավիթ Բաբայանցը:

Աշխարհահռչակ երգչուհին հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նվագախմբի ելույթը ղեկավարեց հայտնի դիրիժոր ՌԱՄՈՆ ՏԻԲԱՐԸ, ով «Զարուհու» հետ զրույցում ասաց. «Առաջին անգամ եմ գտնվում Երեւանում ու շատ ուրախ եմ, որ հասցրեցի տեսնել քաղաքը: Այն շատ գեղեցիկ է: Տպավորված եմ ձեր նվագախմբից, մարդկանցից ու հանդիսատեսից: Հույս ունեմ, որ կրկին կվերադառնամ Հայաստան: Շնորհակալ եմ հրավերի համար»:

Նշենք, որ Մոնսերատ Կաբալիեն միջազգային ճանաչման արժանացավ 1965-ին: Կարճ ժամանակահատվածում ստանձնելով Դոնիցետիի «Լուկրեցիա Բորջա» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգը, դեռեւս անհայտ երգչուհին, Կարնեգի Հոլլի իր ելույթի ժամանակ առաջին իսկ արիայով ապշեցրեց Նյու Յորքի հանդիսատեսին, որը 20 րոպե շարունակ ծափահարում էր երգչուհուն: Այս ելույթից հետո Կաբալիեն երգեց աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում:
Կաբալիեն համագործակցել է հեղինակավոր նվագախմբերի հետ` աշխարհահռչակ դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանի, Լեոնարդ Բերնսթայնի, Զուբին Մետայի, Կլաուդիո Աբբադոյի, Ջեյմս Լեւայնի, Սեյջի Օզավայի, Սըր Ջորջ Շոլթիի, Սըր Քոլին Դեւիսի, Ռիկարդո Մուտիի, Կարլո Մարիա Ջուլինիի եւ այլոց ղեկավարությամբ:
Ընդարձակ է Կաբալիեի երգացանկը՝ ավելի քան 90 դերերգ: Նրա ձայնագրություններն ընդգրկում են ավելի քան 80 անվանում (որոնց կեսը կազմում են ամբողջական օպերաներ): Նա կատարել է ամենահայտնի դերերգերը` Լուիզա Միլլերից մինչեւ Սալոմե, Պամինայից մինչեւ Իզոլդա:

Երեւանյան համերգը անցավ լեփ-լեցուն դահլիճում: Հանդիսատեսի ու շքեղ ծաղքեփնջերի պակաս մեծանուն երգչուհին չունեցավ:

Հ.Գ. Առավել մանրամասն` տպագիր «Իրավունքում»:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում