livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

anjelinaՀունիսի 8-ին կայացավ փոքրիկ երգչուհի ԱՆԳԵԼԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ առաջին ձայնասակավառակի  շնորհանդեսը: Նշենք, որ նախօրեին Անգելինան մեծ շուքով` ընկերների հետ, նշել էր իր 11-ամյակը: Ձայնասակավառակի շնորհանդեսին Անգելինայի խոսքերով՝ շնորհավորելու էին եկել իր ավագ ընկերները, մտերիմները, համադասարանցիները եւ իհարկե՝ ծնողները. «Այսօր այստեղ են նրանք, ովքեր կողքիս են իմ ուրախության եւ ուժ ու հավատ են ներշնչում տխրության պահերին»: Անգելինայի հաջողությունները եւ ուրախությունը կիսելու էին եկել շոու բիզնեսի ներկայացուչներ` Սոֆի Մխեյանը, Քրիստինե Պեպելյանը, Միհրան Ծառուկյանը, Հռիփսիմե Ելինյանը, Ռիչարդ Մադլենյանը եւ այլոք: Երգչուհին հանդես եկավ նաեւ երգի պրեմիերայով:

Խոսելով ձայնասակավառակի եւ իր համար հաճելի օրվա մասին «Զարուհու» հետ զրույցում Անգելին Գասպարյանը անկեղծացավ. «Չէի սպասում, որ այսօրն այսքան հրաշալի կանցնի, օրը լի էր անակնկալներով, այն իմ ամենահիշարժան օրերից մեկն է: Ձայնասակավառակում զետեղված է իմ հինգ տարիների աշխատանքը: Իր մեջ ներառում է 13 երգ, 10 տեսահոլովակ եւ մեկ «Իմ օրը» երգի բոնուս-կարակոկե տարբերակ: Ի դեպ, հենց առաջին օրվանից որոշել եմ, որ ձայնասկավառակի վաճառքի ողջ հասույթը նվիրաբերելու եմ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Ցանկանում եմ, որ աշխարհում ոչ մի հիվանդ եւ ծնողազուրկ երեխաներ չլինեն: Հուսով եմ՝ ձայնասակավառակի վաճառքից եղած գումարով կկարողանամ օգնել անտուն, հիվանդ եւ առանց ծնողական ջերմության մնացած երեխաների, թեկուզ՝ մի փոքր մասին»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Անգելինա Գասպարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք՝ տպագիր «Իրավունքում» :

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում