livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

pieceԿ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ բարձրացավ Նիլ Սայմոնի «Հրավիրված բանկետ» («Званый банкет») պիեսը` նույն թատրոնի դերասան, ինչպես նաեւ բեմադրիչ ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ռեժիսուրայով: 

«Զարուհու» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ասաց, որ մոտ կես տարի պիես է փնտրել երիտասարդ բեմադրիչի համար: Արդյունքում Օլեգ Տաբակովի հետ զրույցից հետո որոշել է Մոսկվայից Հայաստան բերել Սայմոնի այս պիեսը, որն ի դեպ, հաջողությամբ խաղացվում է Մոսկվայի Վ.Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի բեմում:

Դիտարկմանը, թե արդյո՞ք «Հրավիրված բանկետ» («Званый банкет») պիեսը կլինի «դրամարկղային» ներկայացում, Ա.Գրիգորյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Այդ ուղղությամբ, նույնիսկ չենք մտածել, քանի որ «Հրավիրված բանկետը», այսպես ասած, «բուլվարային» պիես չէ… Հոգեւոր արժեքների մասին է: Եվ հետո, երիտասարդ բեմադրիչն ամենեւին էլ չուներ նպատակ կոմերցիոն բնույթի, ձեր իսկ ասած, «դրամարկղային» ներկայցում բեմադրել, քանի որ մեկ անգամ արդեն այդ «թթուն խմել» էր` բեմադրելով Ս.Յախոնտովի «Սեր կմախքի հետ» ներկայացումը, որտեղ գուցե, ինչ-որ բան թերի էր մնացել»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաեւ նշեց. «Ընդհանուր առմամբ, գոհ եմ Երվանդից: Սկսած բեմանկարչությունից,ավարտած դերաբաշխումով, որտեղ, գուցե, փոքր-ինչ սխալվել էր, ունի իր մեծ լուման: Եթե 5 բալանոց սանդղակով գնահատելու լինեմ նրա արված աշխատանքը, ապա «4»-ին երկու գումարած կնշանակեմ»:

piece1Գրիգորյանը հպարտությամբ նաեւ հավելեց, որ Երվանդ Ենգիբարյանի (Վանդիկի) հետ (նրան թատրոնում այդպես են ճանաչում,-հեղինակ) մեծ հաճույքով են աշխատում դերասանները թե´ սկսնակ, թե´ փորձառու, ինչն էլ, ըստ նրա, շատ կարեւոր փաստ է:

Անդրադառնալով դերակատարումներին, որոնք եւս գոհացրել էին նրան, մատնանշեց անփորձ դերասանուհու աշխատանքը, ում համար, Սամսոնիչի խոսքով, փորձության պես մի բան էր այս դերում ներկայանալը: Խոսքը Քրիստինա Բեգրակյանի մասին է. «Շատերը ինձ հարցնում էին, թե այդ Սոֆի Լորենին որտեղի՞ց եք ճարել: Շատ ուրախ եմ նրա հաջողության համար: Նա դուր եկավ հանդիսատեսին: Այս տարի Քրիստինան ավարտում է Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտը, իմ ուսանողուհին է: Թատրոնում խաղացել է դրվագ ներկայացման մեջ, մանկական ներկայացումներում»:

Նշենք, որ ներկայացման մեջ զբաղված էին հետեւյալ դերասանները. ՀՀ վաստակավոր արտիստ Ռ.Հակոբյանը, Թ.Խաչատրյանը, Յ.Իգիթխանյանը, Մ.Խաչատրյանն ու Լ.Մուկուչյանը:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում