livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019
lusine7Ինչպես կասեր Կոնստանտին Մելիխան. «Գեղեցկությունը կանանց հարստությունն է, հարստությունը` տղամարդու գեղեցկությունը»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մամուլի քարտուղար, «Միսս Հայաստան-2003» եւ «Վիցցե-Միսս Եվրոպա-2005» ճանաչված ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ այսօր ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ իր բուռն գործունեությամբ շարունակում է գրավել հանրության սրտերը: Այս անգամ գեղեցիկը գնահատող ընթերցողներին ենք ներկայացնում նրա հետ ունեցած հարցազրույցը:
-Հանրությունը Ձեզ սիրեց եւ սկսեց ճանաչել «Միսս Հայաստան» մրցույթից հետո, արդյո՞ք Ձեր հաջողություններն այդ մրցույթի հետ են կապված:
-  Դեռ մինչ այդ մրցույթն էլ ես արդեն բավականին ակտիվ մասնակցում էի ցուցադրությունների եւ մրցույթների, ուղղակի «Միսս Հայաստան» մրցույթը,  բնականաբար, շատ ավելի նշանակալից է եւ առավել ճանաչված մրցույթ:

- Այսօր հետադարձ հայացք նետելով՝ Ֆրանսիայում կայացած մրցույթում ի՞նչ կցանկանայիք փոխել կամ ինչի՞ համար եք ափսոսում:

- Ընդհանրապես, կյանքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում:

lusine- Մրցույթից հետո Դուք առավել շատ հանդես եկաք որպես հաղորդավարուհի, դերասանուհի, մոդելային ասպարեզը Ձեզ հարազա՞տ չէր:
-  Դեռ Ֆրանսիայում կայացած մրցույթից առաջ, ես արդեն ունեի պայմանագիր շատ մեծ մոդելային ընկերության հետ, որի ներքո արդեն մի քանի տարի աշխատել էի և շարունակեցի աշխատել: Իսկ այստեղ`Հայաստանում, փորձում էի այլ ասպարեզներում ուժերս փորձել, քանի որ շատ հետաքրքիր էր եւ, կարծես թե, ստացվում էր:

- Փաստորեն, արտասահմանյան առաջարկներից հետագայում հրաժարվեցի՞ք:

-  Ինչպես վերը նշեցի, արդեն իսկ ունեի պայմանագիր մեծ ու հայտնի «IMG» գործակալության հետ, բայց  հետաձգեցի պայմանագիրս, քանի որ պետք է սովորեի, ինչու ոչ, նաեւ հարազատներիս կողքին լինեի:

- Կա՞ այսօր մի ասպարեզ, որտեղ եւս Դուք կցանկանայիք Ձեր ուժերը փորձել:

- Դա իմ մասնագիտական ասպարեզն է՝ որպես դիվանագետ:

-Արդեն մի քանի տարի է, ինչ «Միսս Հայաստան» մրցույթը, մեղմ ասած, ինչ-որ չի կայանում, ըստ  Ձեզ, ի՞նչն է պատճառը՝ գեղեցկուհինե՞րն են պակասել, թե՞ զուտ կազմակերպչական խնդիր է:

- Կարծում եմ, ե՛ւ կազմակերպչական խնդիր է, ե՛ւ նաեւ մասնակիցների սակավություն կա:

- Ժամանակին խոսվում էր, որ պետք է անցկացվի նաեւ  «Միստր Հայաստան» մրցույթ: Ձեր կարծիքով, դա պե՞տք է հայերիս, թե՞ տղամարդիկ այդտեղ անելիք չունեն:

- Միստրերի մրցույթն այլ ուղղվածություն է ունենում.՝ այստեղ չափում են ուժը: Այնպես որ, կարծում եմ, հայ տղամարդկանցից շատերը կցանկանային մասնակցել, դա գեղեցկության մրցույթ չէ:

- Ընդհանրապես, շատ աղջիկներ այսօր բողոքում են հայ տղամարդու աղավաղված կերպարից, Դուք էլ ե՞ք նրանց թվում:

- Իհարկե՝ ոչ, թեպետ, իրոք, կան տղամարդիկ, որոնք այնքան էլ չեն համապատասխանում այդ բառին, բայց դա չի նշանակում, որ այդպես պետք է արտահայտվել բոլոր հայ տղամարդկանց մասին:

- Այսօր ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

- Շատ շուտով կիմանաք նոր ծրագրերից մեկի մասին… Իսկ ընթացիկ գործերին, կարծում եմ, ծանոթ եք:

lusine3- Բամբասանքներով տարված հանրությունը մի քանի անգամ Ձեզ ամուսնացրել ու բաժանել է տարբեր հայտնի ու անհայտ դեմքերի հետ, ինչպե՞ս եք վերաբերում ասեկոսեներին:

- Նորմալ է, երբ կան ասեկոսեներ: Գտնում եմ, որ ոչ մի հայտնի մարդ չի կարող խուսափել դրանցից:

- Իսկ Լուսինե Թովմասյանը ամուսնության մասին մտածո՞ւմ է:

- Դեռ ոչ…

- Ինչպիսի՞ տղամարդ եք պատկերացնում Ձեր կողքին:

- Իմ իդեալական տղամարդուն:

- Շատ կանայք եւ աղջիկներ կերազեին Ձեր պես մարմնի կառուցվածք ունենալ: Հատուկ դիետաների հետեւո՞ւմ եք, թե՞ կազմվածքը պահպանելու այլ բաղադրատոմս ունեք:

- Երբեք դիետաների չեմ հետեւել, ուղղակի երեւի գենետիկա է: Բայց դրա հետ մեկտեղ՝ միշտ առողջ ապրելակերպ եմ վարել ու սպորտով զբաղվել:

- Իսկ նորաձեւությանը հետեւո՞ւմ եք, թե՞ զուտ արտաքինը բավական է՝ մշտապես ուշադրության կենտրոնում լինելու համար:

- Մշտապես  հետեւում եմ:

- Հեռուստադիտողը սովոր է Ձեզ տեսնել միշտ հմայիչ ու համարձակ, իսկ ինչի՞ց է վախենում կամ ի՞նչ թուլություններ ունի Լուսինե Թովմասյանը:

- Կտրուկ մերժել չեմ կարողանում:

- Իհարկե, անդրադառնալով թուլություններին՝ բնական է, պետք է փաստենք, որ յուրաքանչյուր մորաքրոջ թուլությունըlusine2 նաեւ իր զարմիկն է: Ինչպիսի՞ ապագա եք տեսնում փոքրիկ, բայց արդեն հեռուստադիտողին հայտնի դերասանուհի Մեգիի համար: Արդյո՞ք նա էլ կգնա մայրիկի ու մորաքրոջ ճանապարհով, թե՞ կբավարարվի  միայն դերասանուհու ուղիով:

 - Նա արդեն մի քանի գեղեցկության մրցույթների մասնակցել է եւ զբաղեցրել առաջին հորիզոնականները, բայց, այնուամենայնիվ, որոշել է դերասանության հետ մեկտեղ բժշկուհի դառնալ:

- Ասում են՝ գեղեցիկը կփրկի աշխարհը: Ձեր գեղեցկության շնորհիվ կարողացե՞լ եք ինչ-ինչ հարցեր առավել հեշտ լուծել կամ տհաճ իրավիճակից փրկել ընկերներին ու բարեկամներին:

- Դժվար հարց եք տալիս, կարծես թե, նման դեպքեր պատահել են, բայց հատուկ երբեք չեմ օգտագործել գեղեցկությունը:

lusine1- Հետաքրքիր է, հարցրեցի ընկերներից, բայց ասում են՝ Միսսերը աղջիկ ընկերուհիներ չեն ունենում, քանի որ աղջիկները մշտապես նախանձում են իրենց: Դուք ընկերուհիներ ունե՞ք եւ արդյո՞ք ժամանակը հերիքում է նրանց հետ շփվելու համար:

- Իհարկե, ունեմ ու վստահեցնում եմ, որ այդ համոզմունքը սխալ է, հակառակը` մրցույթի ընթացքում կարելի է  շատ լավ ընկերներ ձեռք բերել:

- Իսկ հանրությանը հայտնի մարդկանցից, ո՞ւմ հետ եք ընկերություն անում:

- Շատ շատերի:

- Ամփոփելով նախորդ տարին՝ ի՞նչ ձեռքբերումներ եւ կորուստներ ունեցաք ու ի՞նչ եք ակնկալում 2013 թվականից:

- Ամեն տարի Նոր տարուց ակնկալիքներս շատ են եւ փորձում եմ միշտ դրանք իրականացնել: Այս տարին եւս բացառություն չէ:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում