livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

paratonԱզգային խոհանոցը փառատոնի շրջանակներում Երևանի «Էրեբունի» թանգարանի տարածքում այսօր տեղի ունեցավ «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը, որի ժամանակ հայ խոհարարները, մի շարք հասարակական կազմակերպություններ, խոհարարական քոլեջներ ներկայացրին հայկական ծիսական ուտեստներով պատրաստված և ազգային որևէ տոն ներկայացնող իրենց սեղան-տաղավարները: Փառատոնը կազամակերպվել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի ջանքերով:

«Ուզում եմ, որ բոլորս ուրախանանք այս տոնով, քանի որ հայկական կոլորիտով համակվելն, իսկապես, տոնակատարություն է: Իսկ թե զբոսաշրջիկներն ու այլազգիներն ինչպես են հիանում հայկական խոհանոցով՝ մեր մշակույթի այս տեսակով, անասելի է: Եվ, ի վերջո, ազգային ինքնագիտակցության վերականգնման հարցում հայկական-ավանդական խոհանոցի դերը ևս էական է, անփոխարինելի. պատահական չէ, որ բոլոր խնդիրները, կենցաղային հոգսերը, քաղաքական տարաձայնությունները, որոնք վիճելի են, սեղանի, ուտեստների ու հացի շուրջ են սկսում լուծումներ գտնել»,- միջոցառման երաժշտախոհանոցային թոհուբոհի ժամանակ «Իրավունքին» հայտնեց Սեդրակ Մամուլյանը:

Իսկ այն հարցին, թե տոլմայի, խորովածի և «Հացը լեռներում» փառատոներից որի՞ն է առավելություն տալիս, խոհարարը պատասխանեց. «Ես այս փառատոնն եմ առավել սիրում, չնայած, այն, ի տարբերություն մյուսների, հովանավորություն չունի, մեր ուժերով  է կազմակերպվում, բայց տրամադրության ու ասելիքի առումով` ինձ առավել հարազատը հենց «Հացը լեռներումն» է»:

Միջոցառման ընթացքում զրուցելով նաև  այս գործում Ս. Մամուլյանին միացած «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչանի հետ՝ տեղեկացանք. «Այսօրվա երիտասարդների մի մասը, իսկապես, տեղեկացված է ազգային մշակույթից և նրա տարրը կազմող խոհանոցից, իսկ այն զանգվածը, որը կարծես հեռու է այդ ամենից, պետք է համապատասխան դաշտ և նպաստավոր պայմաններ ունենա ինֆորմացվելու համար, իսկ այս և նմանատիպ միջոցառումները հենց այդպիսի առիթ են ստեղծում, ճաշակ սերմանում: Ի վերջո, պատահական չէ, որ «սնվել» բառի հոմանիշը հենց «ճաշակելն» է. ազգային խոհանոցին հաղորդակից դառնալով է նաև, որ ճաշակ է ձևավորվում»: 

Իսկ բացօթյա համեղ տոնն ապահովող տաղավարները ներկայանում էին իրենց համեղ ուտեստներով: Այս ամենը համեմված էր հայ-ազգային երգ-երաժշտության կոլորիտով, պարով, համերգային ծրագրով, բարձր տրամադրությամբ և բոլոր մասնակիցներին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ –ի կողմից մասնակցության համար շնորհված շնորհակալագրերով:

Պատրաստեց Էթերի Մամուլյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում