livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

malyshiՀունիսի 12-ին Երևանում մեկնարկեց «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Բոլորն ուղևորվում են Երևան» խորագրով ծրագիրը, որի շրջանակում հունիսի 13, 14 – ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում «Ժամանակակից պիեսի դպրոց» մոսկովյան թատրոնը ներկայացրեց Եվգենի Գրիշկովեցի «Ծածուկ լսած, ծածուկ տեսած, չգրված» ներկայացում-իմպրովիզացիան`Իոսիֆ Ռայխելգաուզի ռեժիսուրայով: Ներկայացման մասնակից դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի ՏԱՏՅԱՆԱ ՎԵԴԵՆԵԵՎԱՆ` հայտնի Տանյա մորաքույրը` «Բարի գիշեր երեխաներ» («Спокойной ночи малыши») հեռուստահաղորդումից

«Զարուհու» հետ զրույցում ասաց, որ ներկայացման ողջ ընթացքում ստիպված են եղել խոսել բարձր տոնայնությամբ, քանի որ վերոնշյալ ներկայացումը, սովորաբար, խաղացվում է կամերային միջավայրում. «Այս ներկայացման մեջ ես խաղում եմ մի տիկնոջ դեր, ով սիրահարված է երիտասարդ տղայի: Բայց պետք է ասեմ, որ այս պատմությունն ինձ հետ բացարձակապես կապ չունի: Երբևէ սիրահարված չեմ եղել 19 տարեկան երիտասարդ տղայի»:

Հետաքրքրվեցինք, թե Տանյա մորաքույրը արդյո՞ք չունի ցանկություն կրկին հեռուստատեսություն վերադառնալու ու մանկական հաղորդում վարելու, Տ.Վեդենեևան հետևյալ պատասխանը տվեց. «Եթե ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն, գուցեև վերադառնամ: Հենց այնպես երևալու համար`ոչ: Ինձ հաճախ զանգահարում են այս կամ այն հաղորդումից ու հրավիրում տաղավար, որպեսզի լինեմ իրենց հյուրը, բայց ես հրաժարվում եմ»: Տիկին Վեդենեևան նաեւ հավելեց, որ ռուսական հեռուստատեսությունն այսօր, ի դեպ, մանկական հաղորդումների պակաս չունի: 

Զրույցը ամբողջությամբ կներկայացնենք «Զարուհի» կանանց հանդեսում:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում