livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

ddtՀունիսի 16-ին «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Բոլորն ուղևորվում են Երևան» խորագրով ծրագրի շրջանակում Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացավ ԴԴՏ (DDT) լեգենդար ռուսական ռոք–խմբի երևանյան համերգը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռոք-խմբի մեներգիչ, հիմնադիր, երգերի մեծ մասի հեղինակ և բանաստեղծ ՅՈՒՐԻ ՇԵՎՉՈՒԿԸ  ասաց.

«Շատ ուրախ եմ առաջին անգամ լինել Հայաստանում: Հայաստանը հզոր մշակույթ ունեցող երկիր է»:
Հարցին, թե ինչու է մի քանի տարի առաջ հրաժարվել Հայաստանում համերգներով հանդես գալ, նա հետևյալ պատասխանը տվեց. «Երբ 2003թ.-ին Վրաստանում համերգ էինք կազմակերպել, ցանկություն կար նաև Հայաստան գալ, բայց մեզ ասացին, որ Հայաստանում երիտասարդություն չկա»:

Շևչուկը հայտնեց, որ հայ ունկնդրին կներկայացնեն «Սոլնիկ» համերգային ծրագիրը, այն ի դեպ, միշտ փոփոխվում է:
«ԴԴՏ»–ն (DDT) խորհրդային և ռուսական ռոք–խումբ է, որը հիմնադրվել է 1980 թվականին Ուֆայում: Խմբի երևանյան համերգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013 թվականի փետրվարին` Սանկտ Պետերբուրգում:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում