livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

skazkaՄհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի ունեցավ  Հովհաննես Թումանյանի հեքիաթների եռալեզու պրեմիերան: Այս դեպքում «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահն» ու «Քաջ Նազարը» իրար հետ կապվում են մեկ ուրիշ պատմությամբ. ավելի քան 20 երաժշտական գործիքների հնչյուններով համեմված ներկայացումը «նորության» շնչով էր համակել հանդիսատեսին՝ հայկական ժողովրդական և Կարիբյան կղզիների ազգային երգերով համեմված թումանյանական լեզուն առավել խոսուն դարձնելով:

Ներկայացման 2 ճամփորդները՝ Կիկան ու Ֆրիկան, Հայաստանի թատրոնի համար դեռևս խորթ՝ հեքիաթասացի կերպարով կառուցում են ամբողջ ներկայացումն, ու հանդիսատեսին տանում դեպի… Շտապեք այդ ուղղությամբ…

Ինչպես  հայ-ֆրանսիական այս նախագծի պատասխանատու և ղեկավար, բեմադրիչ Սաթե Խաչատրյանն է ասում. «Ներկայացումը 5-105 տարեկան «մանուկների» համար է»:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում